Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել վեց կուսակցություն և մեկ դաշինք

 

 

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Նշենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն, գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները  կարող էին ներկայացնել մինչև մարտի 21-ը` ժամը 18.00-ն:

 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները անցկացվում  են համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգրքով այս դեպքում էլ  է գործում  նույն գենդերային քվոտան, ինչ խորհրդարանական ընտրություններում, այսինքն, ընտրական ցուցակի 2-րդ համարից սկսած ցանկացած ամբողջ թվով հնգյակներում (2-6, 2-11, 2-16 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 80 տոկոսը:

 

Կանանց  թիվը   կուսակցությունների կողմից  ներկայացված  ցուցակներում միջինում 24 տոկոս է կազմում՝ տատանվելով 20-ից մինչեւ 28 տոկոս.

ՕԵԿ –  25%

ՀՅԴ – 22%

ՀՀԿ – 20%

ՀԱԿ – 26%

ԲՀԿ-  24%

Բարև Երևան – 25%

Առաքելություն –  28%

 

Համաձայն ԿԸՀ –ի  ժամանակացույցի` ընտրական ցուցակները կգրանցվեն մինչև մարտի 31-ը: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ից, ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին:

 

Դիտումների քանակը` 3701

Գլխավոր էջ