Հնդկաստանի խորհրդարանը խստացրեց բռնաբարության համար պատիժը
Հնդկաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով խստացվում է բռնաբարության եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների համար նախատեսվող պատիժը: Այժմ փաստաթղթի տակ իր ստորագրությունը պետք է դնի երկրի նախագահ Պրանաբ Մուքերջին: Փետրվարին նա ստորագրել է կանանց դեմ ուղղված հանցագործությունների պատիժը խստացնող որոշումը: Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո այն օրենք կդառնա:
Այս փոփոխությունները մահապատիժ են նախատեսում այն դեպքերում, երբ բռնաբարությունը հանգեցրել է մահվան կամ զոհի վեգետատիվ վիճակի: Բռնաբարողների համար նվազագույն պատժաչափ է սահմանվել 20 տարին (մինչ այդ 7-10 տարի էր):
Բռնաբարության թեման Հնդկաստանում հատուկ նշանակություն ստացավ 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած երիտասարդ ուսանողուհու դաժան բռնաբարության եւ սպանության դեպքին հաջորդած բողոքի զանգվածային ցույցերից հետո:
Աղբյուրը՝ РИА Новости
Դիտումների քանակը` 3472