“Երկաթյա լեդիներ”-ի սկանդալային բացահայտումները / վիդեո
Մեծ թատրոնի պարուհիներին ստիպել են էսկորտ- ծառայություններ մատուցել
Ռուսաստանյան НТВ հեռուստաընկերության «Երկաթյա լեդիներ» հաղորդման եթերում, որը վարում են հայտնի լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանը և Թինա Կանդելակին, Մեծ թատրոնի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան հաստատել է տեղեկատվությունը, թե Մեծ թատրոնի ղեկավարությունը պարուհիներին ստիպում է ինտիմ ծառայություններ մատուցել: Նրա խոսքով, թատերական էսկորտից կարող է օգտվել յուրաքանչյուրը՝ համապատասխան գումարի դիմաց: Նրանք, ովքեր հրաժարվում են, ղեկավարությունը սպառնում է խնդիրներ հարուցել:
Հաղորդամն ընթացքում Անաստասիա Վոլոչկովայի եւ նիկոլայ Ցիսկարիդզեի հետ քննարկվել է իրավիճակը Մեծ թատրոնում, մասնավորապես, թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա կատարված հարձակման հնարավոր պատվիրատուների մասին: Բալետի պարուհիների էսկորտ-ծառայության թեման առաջարկել է քննարկել «Երկաթյա լեդի» հաղորդման վարող Թինա Կանդելակին: Նա նշել է, թե շշուկներ են հասել իրեն, եւ Վոլոչկովան կարող է հերքել կամ հաստատել: Պարուհին համոզմունք է հայտնել, թե դրանք շշուկներ չեն, այլ բացարձակ ճշմարտություն:
«Ինչպես է դա լինում, աղջիկներին պազարպես ցուցակով կանչում է ադմինիստրատորը, անուն չեմ տա… եւ բացատրում է յուրաքանչյուրին, որ գնում ես այլ խարխճանքին բանկետին, շարունակությամբ, անկողնով, բոլոր գործերով»,- ասել է Վոլոչկովան:
«Ո՞ւմ հետ» հարցին նա պատասխանել է. «Որոշակի օլիգարխների հետ»: Որոշ պարուհիներ հանդգնել են հարցնել, թե ինչ կլինի, եթե հրաժարվեն, նրանց սպառնացել են խնդիրներով: Նիկոլայ Ցիսկարիձեն լուռ լսել է գործընկերոջը, եւ ոչ հերքել, ոչ հաստատել այդ տեղեկությունը: Ընդ որում, պարուհիներն իրենք գումար չեն ստացել դրա դիմաց:
Մեծ թատրոնում դեռևս հրաժարվում են մեկնաբանել այս սկանդալային բացահայտումները:
Աղբյուրը` NEWSru.com
Դիտումների քանակը` 3878