Ամփոփվեցին «Գենդերային կարծրատիպեր» մրցույթի արդյունքները
Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ «Գենդերային կարծրատիպեր» թեմայով մրցույթի ամփոփումը: Այն նախաձեռնել էր «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն:
– Սա մեր առաջին փորձն է, որի նպատակն էր բարձրացայնել գենդերային խնդիրները Հայաստանում, քանի որ թե մեր աշխատանքը, թե կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ կնոջ դերը հասարակության մեջ շատ ցածր է – նշում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը, նշելով, որ ևս մեկ նպատակ ունեինք՝ մրցույթի մասնակից դարձնել ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ երիտասարդությանը, ուսանողներին: Սակայն, ցավոք, մասնակիցներն ընդամենը 16-ն էին, գուցե սա ցույց է տալիս նաև այն, որ շատ քիչ երիտասարդներ են հետաքրքրվում այս խնդրով:
Կազմակերպիչները ներկայացվող նյութերի սահմանափակում չեն դրել, ներկայավել են նկարներ, պաստառներ, հոդվածներ, ֆիլմեր, հոլովակներ: Աշխատանքներից լավագույն են ճանաչվել 4-ը՝ Գոռ Մաթևոսյանի «Գենդեր-Շմենդեր» տեսահոլովակը, Լիլիա Բաղդասարյանի “Мысли вслух” հոդվածը, Մարիամ Օհանյանի ներկայցրած «Հայ կինը և քաղաքականությունը» փաստագրական ֆիլմը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի պատրաստած տեսահոլովակը՝ սեռով պայմանվորված հղիությունների ընդհատման թեմայով:
– Հոլովակը ստեղծվել է մեր ակտիվիստների կողմից հերթական ճամբարի ընթացքում: Այն վերաբերում է այսօր մեծ հնչեղություն ստացած խնդրին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմանը: Սա մեր կողմից փոքրիկ ուղերձ է, որը դատապարտում է այս երևույթը,- նշում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ ղեկավար Մամիկոն Հովսեփյանը:
Ինչ վերաբեվում է ռեժիսոր Մարիամ Օհանյանին ապա նա վաղուց է, ինչ զբաղվում է գենդերային խնդիրներով : Նա նաև «Կին» կինոփառատոնի տնօրենն է:
– Երբ դպրոցն ավարտում էի, ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվելու ցանկություն հայտնեցի, բայց ծնողներս ասացին՝ կանացի մասնագիտություն չէ և այդպես, ճանապարհը երկարեց, ընտրեցի այլ մասնագիտություն, բայց միշտ ցանկանում էի գալ դեպի կինո: Իսկ ասպիրանտուրայում ավելի խորացա գենդերային տեսության մեջ, – նշում է Մարիամ Օհանյանը, ով և իր ստեղծագործական գործունեությունը սկսել եմ հենց գենդերային ֆիլմերից.
– Առաջին ֆիլմը հայկական կինեմատոգրաֆի գենդերային վերլուծությունն էր, որտեղ ես մոնտաժել էի հայտնի հայկական ֆիլմերից հատվածներ՝ դիտարկելով ինչպես է փոփոխվել և զարգացել կնոջ կերպարը հայկական կինոյում: Այս մրցույթին ներկայացրել եմ մի փաստագրական ֆիլմ, որը պատմում է 20-րդ դարի հայտնի կանանց մասին: Ես, որպես կին, ապրում եմ այս հասարակության մեջ և առնչվում եմ այս խնդիրներին: Գտնում եմ, որ շատ կարևոր է բարձրաձայնել, պատմել հանրությանը այն մասին, որ պատմության մեջ քիչ չեն հայտնի կանայք: Ուղղակի, երբ պատմությունը դասակարգվել է, կանայք դուրս են մղվել…
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 4427