Համաշխարհային բանկի վերլուծաբանները գիտեն՝ ով կհաղթի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կհաղթեն գաղթականները: Այս կարծիքին են Համաշխարհային բանկի փորձագետները: Հետազոտողների գրում են, որ ֆուտբոլիստների մեծամասնությունը գաղթականներ են, ովքեր խաղում եբն ազգային հավաքականներում՝ միևնույն ժամանակ մշտապես բնակվելով այլ երկրում, կամ էլ խաղում են աղգային հավաքականում ոչ այն երկրի, որտեղ ծնվել են:
Այսպես, 476 ֆուտբոլիստներ կամ իրենց ազգային հավաքականների կազմում Բրազիլիա ժամանած ֆուտբոլիստների 65%-ը տարվա ընթացքում խաղում են ոչ այն երկրների ակումբներում, որտեղ ծնվել են: Օրինակ Բոսնիա և Հերցեգովինայի, Գանայի, Կոտդիվուարի և Ուրուգվայի հավաքականներում 23 ֆուտբոլիստներից միայն մեկն է խաղում իր երկրում:
Իսկ 78 ֆուտբոլիստներ ծնվել են ոչ այն երկրներում, որոնց հավաքականներում նրանք խաղում են Բրազիլիայում: Ալժիրի հավաքականի 15 խաղացողներ ծնվել են Ֆրանսիայում: Իսկ Շվեյցարիայի հավաքականի 6 ֆուտբոլիստներ այդ երկրում ծնվածներ չեն:
Բոլոր այս «անոմալիաները» միգուցե կապված են նրա հետ, որ Ֆուտբոլի Միջազգային Ֆեդերացիայի կանոնադրության դրույթները բավականին ճկուն են ֆուտբոլիստների նոր քաղաքացիություն ստանալու և այլ երկրի հավաքականում հանդես գալու առումով: Հետազոտողները նույնիսկ նման խաաղցողների համար նոր հատուկ կատեգորիա են ավելացրել. «էլիտար աշխատանքային գաղթականներ»:
Դիտումների քանակը` 3348