Բողոքի ակցիա ընդդեմ բռնաբարության գործով քննիչների
…28-ամյա Հասմիկը սոցիալական ցանցի միջոցով ծանոթանում է 32-ամյա Արմենի հետ (անունները փոխված են) եւ մի քանի անգամ հանդիպում նրա հետ: Հասմիկը մտածում է լուրջ հարաբերություններ սկսելու մասին: Ինչպես աղջիկն է պատմում. «Արմենը առաջարկում է սեռական հարաբերություններ ունենալ, երբ մերժում եմ նրան, տեսանկարահանում է կիսամերկ վիճակում, հետո ինձնից գումար պահանջում եւ, ի վերջո, բռնաբարում է ինձ…»
Տեղեկանալով այս դեպքի առիթով հարուցված գործի ոչ անաչառ ընթացքի մասին ՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ս.թ. հունիսի 16–ին, ժամը 11.00 -ին բողոքի ակցիա է իրականացնելու սկզբում՝ Նախագահական նստավայրի մոտ, այնուհետ՝ 12։00–ին Գլխավոր դատախազության շենքի մոտ:
Կոալիցիան պահանջում է, որ տուժող 28–ամյա Հասմիկի բռնաբարության գործով ներգրավված իրավապահ մարմինները ենթարկվեն պատասխանատվության, այդ թվում՝ գլխավոր դատախազը , ոստիկանապետը, քննիչներ Ա. Կավեյանը, Կ. Հակոբյանը եւ Վ. Մանուկյանը : Կոալիցիան փաստեր ունի, որ վերջիններս քննության ընթացքում եղել են ոչ անաչառ, Հասմիկի և իր հարազատների հանդեպ ճնշումներ են կիրառել, նսեմացրել նրանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը։
Գործի մանրամասները կարող եք կարդալ «Հետք»-ի հետևյալ հոդվածներում.
«Qnac es?», «Du tesar?? Sax uxel em u texadrel, nayel es». բռնաբարության մեջ կասկածվողի ու քննիչի sms հաղորդագրությունները միմյանց
Բռնաբարության գործով տուժողը դիմում է ԵՄ դեսպաններին՝ Հայաստանի իրավապահներից հույսը կտրելով
Դիտումների քանակը` 3589