Աննախադեպ նշանակում ԱԻ նախարարությունում
Արտակարգ իրավիճակների համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը: Այս մասին է գրում News.am -ը՝ անդրադառնալով նշանակման մանրամասներին:
Ա. Երիցյանի գրասենյակ Էվելինան մտավ վստահ քայլերով ու սպային վայել ներկայացավ նախարարին:
«Մեր առաջին հանդիպման ժամանակ խոստացար, որ լավ ես աշխատելու»,- հիշեցրեց ԱԻ նախարարը: Տեսնում եմ` կատարում ես խոստումդ, բայց կարո՞ղ ես ավելի մեծ պատասխանատվություն վերցնել քեզ վրա»:
«Ամեն ինչ էլ հնարավոր է, սակայն ես կաշխատեմ արդարացնել Ձեր վստահությունը»,-պատասխանեց Էվելինան:
Նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց նրան նոր եւ պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ եւ ասաց, որ հավատում է նրա ուժերին:
Սեւանի ՀՓՋ նոր հրամանատարը ծանոթ է իր անձնակազմին, քանի որ հաճախ միասին են արձագանքում արտակարգ դեպքերի կանչերին, վստահ է, որ ծառայակիցների հետ կաշխատեն հարգալից ու համերաշխ մթնոլորտում` շարունակելով նաեւ համագործակցել ջրափրկարարական ջոկատի հետ:
Աղբյուրը՝ News.am
Դիտումների քանակը` 3226