‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››

 

Այսօր ՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է:  1992ն ՄԱԿի գլխավոր ասամբլեան հռչակելով դեկտեմբերի 3-ը  Հաշմանդամների միջազգային օր` նպատակ ուներ հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների խնդիրների վրա, պաշտպանել նրանց արժանապատվությունը, ապահովել նրանց լիակատար ինտեգրումը հասարակության մեջ:  Օրվա  առիթով այս տարվա իր ուղերձում  ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը  հայտարարեց  ՄԱԿի Հասանելիության կենտրոնի  ստեղծման մասին: : Դա նշանակում է  որ ՄԱԿ-ի հենտրոնական գրասենյակում ստեղծվելու են այնպիսի պայմաններ, որ  տեսողության, լսողության կամ հենաշարժային խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան լիարժեք մասնակցել ՄԱԿ-ի աշխատանքներին:  :

 

 

«Մեզանից ավելի քան մեկ միլիարդ մարդ ունի ինչ-որ հաշմանդամություն: Մենք պետք է վերացնենք բոլոր այն խոչընդոտները, որոնք  ազդում  են հաշմանդամություն ունեցող անձանց   հասարակության մեջ ինտեգրման   ու հասարակական կյանքին մասնակցության գործընթացների  վրա, այդ թվում` փոխելով նրանց նկատմամբ վերաբերմունքը, որը բերում  է անարդարության ու խտրականության…

 

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային այս օրվա կապակցությամբ ես կոչ եմ անում կառավարություններին, ՄԱԿ-ի համակարգի անդամներին, գործարար ու քաղաքացիական համայնքներին վերացնել բոլոր խոչընդոտներն ու հաշմանդամություն ունեցող անձանց համար բացել հնարավորության  դռները: Եկեք միասին կառուցենք ներառական հասարակություն բոլորի համար» -ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի այս տարվա ուղերձում:

 

«Այսօր Հայաստանում ապրող մոտ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձինք դեռևս ունեն ինտեգրման և հասարակության մեջ ներառման լուրջ խնդիրներ»« – ասված է օրվա առիթով տարածված  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Կարեն Անդրեասյանի ուղերձում:

 

 

«Լիարժեք ինտեգրմանը խոչընդոտում է անմատչելի ֆիզիկական միջավայրը՝ շենքեր, շինություններ, տրանսպորտային միջոցներ, դպրոցներ և մայթեր, որոնք կառուցվել են օրենքով ամրագրված շինարարական նորմերի խախտմամբ: Այս օբյեկտները պետք է հարմարեցվեն պատկան մարմինների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի դարձնելու նպատակով, սակայն շարունակվում են անտեսվել…Պետական չինովնիկները մոռանում են հաճախ, որ շենքերի մատչելիությունը, տրանսպորտի հարմարեցումը, դպրոցների և խաղահրապարակների ներառական դիզայնով կառուցումը պետության պարտականությունն է և չպետք է մատուցվի հաշմանդամին որպես «բարի գործ» կամ «լավություն», նշում է  պաշտպանը իր ուղերձում:

 

« Ինտեգրման համար մյուս կարևոր խնդիրը, ըստ պաշտպանի,  համատարած գործազրկությունն է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում: Հազարավոր հաշմանդամներ դեռևս սպասում են, որ Հայաստանի կառավարությունը վերջապես իրենց կապահովի համապատասխան աշխատատեղերով՝ օրենքում սահմանելով պարտադիր աշխատանքային քվոտաներ:

 

«Գործազրկության և չնչին պետական թոշակի պայմաններում առավել սրվում է հանրային տրանսպորտի անմատչելիության հարցը, քանի որ հաշմանդամի՝ միայն տանից դուրս գալը կապվում է մեծ ծախսերի հետ: Եվ չնայած արդեն երրորդ տարին է լրանում, որ Պաշտպանի աշխատակազմը բարձրաձայնում է հանրային տրանսպորտի հարմարեցման հարցը, այն շարունակում է մնալ չլուծված, իսկ հիմա էլ տեղափոխվել է Երևանի քաղաքապետարանի հաջորդ տարվա ծրագրի մեջ», -ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձում:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն է

Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո

Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո

«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն

Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

«Ես ունեմ մայրանալու իրավունք»

“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում

Դիտումների քանակը` 3579

Գլխավոր էջ