Օրվա անեկդոտ. ավանդական սեռական հարաբերությունները ՝ ըստ Խաչիկ Ստամբոլցյանի
Խաչիկ Ստամբոլցյանի ավանդական սեռական հարաբերությունների մասին Ազգային Ժողով ներկայացված օրինագիծն իսկական անեկդոտ է դարձել օրենսդիրների շրջանում, հաղորդում է «Հրապարակը» :
«Պարզվում է` Խաչիկ Ստամբոլցյանը բավական զավեշտալի օրինագիծ է ուղարկել ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով, որն իսկական անեկդոտ է դարձել օրենսդիրների շրջանում: Ստամբոլցյանի օրինագիծը վերաբերել է այն բանին, թե որն է համարվում ավանդական սեռական հարաբերություն: Բնականաբար, օրինագիծը մերժվել է», – գրում է թերթը իր այսօրվա համարում:
Նշենք, որ հեղինակը մշակել է այս օրինագիծը գենդերային հավասարության մասին օրենքի դեմ ոչ պակաս զավեշտալի պայքարի շրջանակներում : Ավանդական սեքսի մասին այս նախաձեռնությունը հենց այն հակընդեմ օրենքն է , որ Ստամբոլցյանը վերջերս խոստացել էր ներկայացնել ԱԺ՝ «գենդերի» իբր կործանարար ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: Եվ դա այն դեպքում, երբ «Կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը ոչ մի առնչություն չունի սեռական հարաբերությունների կամ անձի սեքսուալ կողմնորոշման հետ:
Դիտումների քանակը` 5118