Իրանի ԱԳՆ նոր խոսնակը՝ կին է
Իրանի Արտաքին գործերի նախարարության նոր խոսնակը Մարզիեհ Աֆխամն է, հաղորդում է ISNA գործակալությունը:
Գերատեսչության խոսնակի պաշտոնակատար Սեիդ Աբաս Արաքչին հայտարարել է, որ Աֆխամն ունի մեծ փորձ մեդիա դիվանագիտության ոլորտում, նախկինում աշխատել է Իրանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար, որից հետո գլխավորել է նույն կառույցում Հանրային դիվանագիտության բաժինը:
Այն մասին, որ Իրանի ԱԳՆ նոր խոսնակի պաշտոնում կին է նշանակվելու, օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր խոսնակի պաշտոնակատար Արաքչին: Նրա խոսքով՝ Իրանն առաջին անգամ որոշում է ընդունել նաեւ դեսպանի պաշտոնում կին նշանակել՝ ընդգծելով, որ երկրի նոր կառավարությունը շահագրգռված է կանանց պետական աշխատանքի հրավիրել:
Մանրամասները մեր կայքում ռուսերեն.
У иранской дипломатии – женское лицо
Դիտումների քանակը` 4446