Փաստաբանը պահանջում է Մարո Գուլայոնի գործի նախաքննությունը Երևան տեղափոխել
20 տարեկանում կյանքից հեռացած Մարո Գուլոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Լուսինե Մինասյանն այսօր Գլխավոր դատախազության դիմաց էր: Լրագրողների ներկայությամբ նա ընթերեցեց հայտարարությունը, որով պահանջում է Մարո Գուլոյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի ն ախաքննությունը Կոտայքի մարզից տեղափոխել Երևան:
«Նրանք պաշտոնատար անձինք են, աշխատում են կողք կողքի, հարաբերությունները սերտ են»,-նկատի ունենալով Գուլոյանի ամուսնու պաշտոնավոր հարազատներին ու նրանց գործընկերներին, ասաց Լ. Մինասյանը: (Մարոյի ամուսինը` Գևորգ Գուլոյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է- խմբ.) :
Լ. Մինասյանը, գովերգելի է որակում գլխավոր դատախազության` կարճված գործը վերաբացելու որոշումը, սակայն մտահոգություններ ունի. վերսկսված նախաքննությունըկրկին նույն մարմինն է իրականացնելու` ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի քննչական բաժանմունքը:
«Սա պարզապես անիմաստ է և անընդունելի մի իրավիճակ է: Տուժող կողմը առհասարակ վստահություն չունի այս մարմնի օբյեկտիվության և օրենքը ճիշտ կիրառելու ցանկության և հնարավորության նկատմամբ: Գործով բազմաթիվ կարևոր հանգամանքներն ինչ-ինչ պատճառներով անտեսած այս մարմինը չպետք է շարունակի գործով իր ձևական քննությունն իրականացնել»,-ասաց նա:
Փաստաբանը հույս ունի, որ նախաքննությունը Երևան տեղափոխելով քննչական մարմինն ավելի օբյեկտիվ կլինի և գլխավոր դատախազությունն այս անգամ էլ ականջալուր կլինի իրենց պահանջի իրականացմանը:
«Սա մեր վերջին հույսն է»,-ասաց Մինասյանը, ով պատրաստվում է պահանջ նամակը հանձնել Գլխավոր դատախազություն:
Մինասյանն օրինակ համոզված է, որ եթե պատգամավոր Գուլոյանի փոխարեն եթե մեկ ուրի մարդ լիներ, ապա իրենց նկատմամաբ դատարանում «նրա ցինիկ» պահվածքը վաղուց որակված կլիներ խուլիգանություն: «Սակայն դա տեղի չունեցավ, և դա մեզ շատ մտորումների տեղիք է տվել»,-ասաց Մինասյանը
Հիշեցնենք, որ 20-ամյա Մարո Գուլոյանը մահացել էր 2012թ.-ի հուլիսի 12-ին Առինջ գյուղում` ամուսնու տանը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մարոն ինքնասպան էր եղել լոգարանում կախվելու միջոցով: Ու թեև դեպքը որակվել էր որպես ինքնասպանություն, Մարոյի ծնողներն ու բարեկամները վստահ էին, որ աղջկան իրականում սպանել են: Պատմում են, որ ամուսինը՝ Գևորգ Գուլոյանը, մի քանի անգամ դաժան ծեծի է ենթարկել նրան։ Մարոն, չդիմանալով ուզել է բաժանվել ամուսնուց, բայց վախեցել է, ամուսինը սպառնացել է «մորթել եղբորը», եթե Մարոն իրենց տանից դուրս գա։ Խոսակցություններ կան, որ մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարել է իր զույգ եղբորը` Մհեր Թովմասյանին, կանչել իր մոտ և ասել, որ ուզում է բաժանվել ամուսնուց: Խնդրել է երեկոյան ծնողների հետ գալ իր և երեխայի հետևից: Եղբոր հետ հանդիպումից կես ժամ անց հարազատներին տեղեկացրել են, որ Մարոն ինքնասպանության փորձ է արել և նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ աղջիկը մահացել է: Մարոյի հարազատները համոզված են, որ եղբոր գնալուց հետո ամուսինը սպանել է նրան: Նրանք չեն հավատում ինքնասպանության վարկածին և ասում են, որ աղջկա պարանոցին պարանի հետքեր չեն, այլ՝ մատնահետքեր: Հարազատները կասկածում են, որ Մարոյին խեղդել է ամուսինը:
Հ. Կարապետյան
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ինչու՞ և ինչպե՞ս կյանքից հեռացավ Մարո Գուլոյանը
«Բացահայտել ճշմարտությունը», – բողոքի ակցիա դատախազության դիմաց
Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործը կվերաբացվի
Դիտումների քանակը` 4299