Հրավեր ներկայացմանը. «Կյանքն ինչպես որ կա. գենդերային դերեր»

 

Կանանց ռեսուրսային կենտրոնի «Աղջիկները խոսում են»  ծրագիրը  հրավիրում է  ներկա գտնվելու  «Կյանքն ինչպես որ կա. գենդերային դերեր» խորագիրը կրող կարճատև ֆորում ներկայացմանը, որը կազմակերպվում և իրականացվում է դեռահաս աղջիկների կողմից:

 

Ներկայացումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 11-ին, ժամը՝ 18:00 Օպերայի բակում՝ Հովհ.Թումանյանի անվան արձանի հարևանությամբ:
Տասնգինգ րոպե տևողությամբ ներկայացման միջոցով, որի բովանդակության հեղինակը, ի դեպ՝ իրենք աղջիկներն են,  մասնակիցները կփորձեն հանրության ուշադրությունը դարձնել հայ հասարակությունում առանձնացված գենդերային դերերին և դրանց ազդեցությանը դեռահաս աղջկա մարմնին, մտքին և ինքնագնահատականին:
Աղջիկները կփորձեն մատնանշել գենդերային դերերին առնչվող կարծրատիպերը, որոնք արմատացել են հայ հասարակությունում և իրենց ուրույն ազդեցությունն են ունենում երիտասարդ աղջկա սոցիալ-հոգեբանական ձևավորման վրա:
Մասնակիցները կփորձեն թատրոնի միջոցով պայքարել իրենց իրավունքի համար՝ լինելու այնպիսին, ինչպիսին որ կան , ինչպես նաև պայքարելու նրա համար, որ մեր հասարակությունում յուրաքանչյուրը հարգի դիմացինի ինքնարտահայտման և յուրօվի լինելու իրավունքը:

 

Միջոցառումն իրականացվում է Կանանց ռեսուրսային կենտրոնի «Աղջիկները խոսում են»  ծրագրի շրջանակներում:

Ծրագրի համակարգող՝

Էլվիրա Մելիքսեթյան

Դիտումների քանակը` 5772

Գլխավոր էջ