Հրանուշ Խառատյան. «Կուսակցական սկզբունքով քաղաքի համար ավագանի ընտրելը սխալ է»

 

 Հայաստանի  բնակչության մեկ երրորդը  և վարչական, ֆինանսա-տնտեսական, մշակութային ու  քաղաքացիական ռեսուրսները գերկենտրոնացրած Երևանն ընտրելու է իր  ավագանուն: Ոմանք համարում են  այս ընտրությունները անձի`քաղաքապետի, ոմանք էլ քաղաքական: Իսկ ազգագրագետ  Հրանուշ Խառատյանն  ընդհանրապես սխալ է համարում ընտրության սկզբունքը:

 

 

Ինչպես նա նշեց WomenNet-ի թղթակցի հետ զրույցում, կուսակցական սկզբունքով քաղաքի համար ավագանի և քաղաքապետ ընտրելը սխալ է: «Տեղական կառավարման մարմինների ինստիտուստը, քաղաքապետրանը  քաղաքականացնելը անթույլատրելի է: Քաղաք զարգացնելը դա  տնտեսություն է, իսկ այսօր այն վեր է ածվել  քաղաքական գզվրտոցի»,-ասում է  նա:

 

 

Անդրադառնալով Երևանի խնդիրներին և դրանց լուծմանը` Հ.Խառատյանը նշում է , որ  այդ առումով իրականությունն այնքան էլ հուսադրող չէ:

 

 

«Երևանում առկա են դեռևս չլուծված բազմազան խնդիրներ,  պետական կարիքնեորի համար խաբված բնակչություն` Կոնդի բնակիչներ, Դալմայի այգիներ… Ամեն օր այդ հարցերի վերաբերյալ հայտարարություն արվում, թե շուտով դրանք կքննարկվեն: «Շուտով»-ը այնպես էլ մնում է  խոստումների մակարդակում…», – ասում է  ազգագրագետը:

 

 

Հ.Խառատյանը ցանկանում է, որ ապագա Երևանը բոլորինը լինի, որտեղ կհարգվեն մայրաքաղաքի ցանկացած բնակչի իրավունքները…

 

 

«Ընդամենը մեկ օրինակ` մարդիկ կան, ովքեր նույնիսկ իրենց ավտոտնակի տակի հողն իրավունք չունեն սեփականացնել: Իսկ մարդիկ էլ գիտենք, ովքեր Երևանում 100-ավոր  հեկտարներով տարածքներ են սեփականացնում, բազմաբնակարան շենքեր կառուցում… »,- ընդգծեց Հ.Խառատյանը:

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 5763

Գլխավոր էջ