«Իմ մայրիկ»…/ տեսահոլովակ
«Իմ մայրիկ» երգի խոսքերի ու երաժշտության հեղինակը՝ Ալլա Լեւոնյանն է: Երգչուհին 2007-ից ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) Բարի կամքի դեսպանն է Հայաստանում: Ըստ Ալլայի` դեսպանը խոսնակն է ժողովրդի և UNICEF -ի միջև: Այս առաքելության շրջանակում նա ծավալում է իրավական, առողջապահական գործունեություն, մասնակցում է բազմաթիվ ակցիաների, հաճախում է հիվանդանոցներ, մանկատներ: Նա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականանցվող «Երեխան պետք է ապրի ընտանիքում» ծրագրի ակտիվ մասնակիցն է:
« Մենք դեմ ենք մանկատներին, մեր երկիրը չպիտի որբանոցի վերածվի: Իսպառ այդ հաստատությունները վերացնել, իհարկե, հնարավոր չէ, բայց կարելի է դրանց թիվը հասցնել նվազագույնի և ողջ հանրապետությունում ունենալ ասենք երկու մանկատուն: Մենք ունենք դեպքեր, երբ անգամ միակողմանի ծնողազուրկ երեխաներն են հայտնվում մանկատներում: Հասկանում եմ, որ ծանր պայմաններն են դրան նպաստում, բայց պատմությունը ցույց է տալիս, որ ավելի ծանր պայմաններում է հայ ազգը գոյատևել… հային հարիր չէ երեխային տալ մանկատուն», – ասում է Ալլա Լեւոնյանը:
Դիտումների քանակը` 5951