Լյուբա Աբրահամյան. «Ինձ համար և´ Հայաստանը, և´ ողջ աշխարհն է սկսվում իմ գյուղից» / մուլտիմեդիա
76-ամյա Լյուբա Աբրահամյանն ավագանու անդամ է ՏԻՄ համակարգի ստեղծման առաջին օրվանից՝ մինչ հիմա: Վաստակաշատ մանկավարժը 47 տարի աշխատել է հայրենի Դարպաս գյուղի դպրոցում՝ որպես դասվար: Առաջին անգամ ՀՀ Լոռու մարզի Դարպաս համայնքի ավագանու անդամ ընտրվել է 1996 թ.-ին: Պատմում է, որ ընտանիքում երբևէ չեն խոչընդոտել իր ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվելը, հասկացել են, որ առանց դրա տիկին Լյուբան չի կարող:
«Երբեք չեմ կարողացել շատերի նման ուղղակի մի աշխատավայրում փակվել, մնալ. միայն աշխատանքը ինձ երբեք չի բավարարել: Ինձ համար կարևոր չի եղել, թե ով է իշխանության առաջին գծում, կարևորը՝ ուղղակի կամ անուղղակի ձևով նրանց ուղղորդելու հնարավորությունն է եղել՝ մարդկանց, շրջապատիս, համայնքիս օգտակար լինելու գործում»,- ասում է տիկին Լյուբան:
Դիտումների քանակը` 4426