Լյուբա Աբրահամյան.  «Ինձ համար և´ Հայաստանը, և´ ողջ աշխարհն է սկսվում իմ գյուղից» / մուլտիմեդիա

76-ամյա Լյուբա Աբրահամյանն ավագանու անդամ է ՏԻՄ համակարգի ստեղծման առաջին օրվանից՝ մինչ հիմա: Վաստակաշատ մանկավարժը 47 տարի աշխատել է հայրենի Դարպաս գյուղի դպրոցում՝ որպես դասվար:  Առաջին անգամ ՀՀ Լոռու մարզի Դարպաս համայնքի ավագանու անդամ ընտրվել է 1996 թ.-ին: Պատմում է, որ ընտանիքում  երբևէ չեն խոչընդոտել իր ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվելը, հասկացել են, որ առանց դրա տիկին Լյուբան չի կարող:

 

«Երբեք  չեմ կարողացել շատերի նման ուղղակի մի աշխատավայրում փակվել, մնալ. միայն աշխատանքը ինձ երբեք չի բավարարել: Ինձ համար կարևոր չի եղել, թե ով է իշխանության առաջին գծում, կարևորը՝ ուղղակի կամ անուղղակի ձևով նրանց ուղղորդելու հնարավորությունն է եղել՝ մարդկանց, շրջապատիս, համայնքիս օգտակար լինելու գործում»,- ասում է տիկին Լյուբան:

 

 

Ինձ համար և´ Հայաստանը, և´ ողջ աշխարհն է սկսվում իմ գյուղից. Լյուբա Աբրահամյան

 

 

 

Դիտումների քանակը` 4370

Գլխավոր էջ