Հայաստանի Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակվել բարձրագույն պաշտոնի

ՀՀ Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն պաշտոններից մեկում կին է նշանակվել:  Բոլորորվին վերջերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը նշանակվել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ՝ փոխարինելով Կամավոր Խաչատրյանին:

 

«Ես շատ հպարտ եմ, որ նման նշանակում եմ արել: Նա մեր Զինված ուժերի պատմության մեջ առաջին կինն է, որ զբաղեցնելու է սպայական նման բարձրագույն պաշտոն»,- լրագրողների հետ զրույցում ասել էր Վիգեն Սարգսյանը: Նախարարը հիցմունքով է խոսել Գայանե Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունների ու աշխատանքի մասին՝ երկար տարիներ ղեկավարել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը, ռազմական բժիշկ է, մարտական ուղի է անցել, շատ լավ կազմակերպիչ է:

 

«Ես վստահ եմ, որ նա մեծ հաջողություններ է գրանցելու ռազմաբժշկական ծառայության կայացման գործում»,-ասել է Վ. Սարգսյանը:

 

Նշենք, որ Դիլիջանում օգոստոսի վերջին կայացած «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  նաև  խոստովանել է, որ ընդհանրապես կանանց մոտ շատ մեծ հետաքրքրություն կա դեպի զինվորական գործը: Չի բացառվում, որ աղջիկների համար էլ նման վարժարան ստեղծվի:

 

«Մոնթե Մելքոնյան վարժարանն ավանդաբար եղել է ավագ դպրոց արական սեռի ներկայացուցիչների համար: Ավանդույթը պահպանվում է: Սակայն կանանց շրջանում շատ մեծ հետաքրքրություն կա այսօր դեպի զինվորական գործը, դեպի ծառայությունը: Կարծում եմ, որ հաջող փորձի դեպքում ժամանակի ընթացքում հնարավոր է մենք մտածենք աղջիկների համար էլ առանձին վարժարան ունենալու մասին»,-ասաց նախարարը:

 

Անդրադառնալով փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանի նշանակմանը՝ ներկայացնենք մի քանի կենսագրական տվյալներ:

 

1994 թվականին ավարտելով  Մ. Հերացու անվան բժշկական համալսարանը նա ուղեգրվել  է Ստեփանակերտի հոսպիտալ՝ որպես անեսթեզոլոգ-ռեանիմատոլոգ: Տեսնելով վիրավորների մեծ թիվն ու մասնագետների պակասը, Գ. Հովհաննիսյանը որոշում է մնալ ու աշխատել հենց Ստեփանակերտում:  1994 թվականի սեպտեմբերի մեկից սկսվել է նրա ծառայությունը բանակում:

 

«1994-ին արդեն կար զինադադարի պայմանգիրը, բայց վիրավորները շատ էին, աշխատանքը ծանր էր: Բոլորը կասկածում էին, որ ես կարող եմ նման պայմաններում երկար դիմանալ: Մտածում էին, որոշ ժամանակ անց կթողնեմ աշխատանքս՝ անցնելով քաղաքացիական ոլորտ: Սակայն տարեցտարի իմ մեջ ավելի էր ամրանում համոզմունքը, որ ես ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Մինչև հիմա էլ շարունակում եմ ճանապարհը: Լինում են պահեր, երբ թվում է ուժերիցդ վեր է: Սակայն երբ տեսնում ես , որ անհույս վիճակում եղած վիրավոր կամ հիվանդ զինվորը կյանքի նշաններ է ցույց տալիս, հետո արդեն իր ոտքով հեռանում է վերակենդանացման բաժանմունքից, մեծ ուժ է տալիս շարունակելու ծառայությունը»,-պատմել է  Հովհաննիսյանը ասուլիսներից մեկի ժամանակ:

 

Զինվորական կինը խոստովանել է, որ առավել դժվար է զինվորական աշխատանքն ու ընտանիքը համատեղելը: «Շնորհիվ իմ ընտանիքի անդամների, նրանց օգնության, ես կարողանում եմ հաղթահարել դժվարությունները: Եթե նրանց աջակցությունը չլիներ, ես չէի կարողանա»,-ասել է նա:

 

Նշենք, որ Գ. Հովհաննիսյանին շատերը հիշում 2016-ի ապրիլյան պատերազմի օրերից: Լրատվամիջոցների հետ նա էր անընդհատ հանդիպում, տվյալներ ներկայացում վիրավոր զինծառայողների առողջական վիճակի ու միտումների մասին: Մտերիմներն ասում են, որ նա մի քանի գիշեր հոսպիտալից տուն չի գնացել:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք «Կանայք եւ բանակը»  խորագրի ներքո մեր կայքում.

 

Միակ հուշարձանը՝ պատերազմին մասնակցած կանանց պատվին

Ճապոնիան կրկնապատկում է կանանց թիվը զինված ուժերում

«Ծնողներին հակառակ՝ աղջիկներն ընդունվում են ռազմաուսումնական հաստատություններ» . գնդապետ

Կանայք ՀՀ զինված ուժերում. քննարկում առկա իրավիճակի ու խնդիրների մասին

Կառավարությունը խոստանում է հավասար իրավունքներ և երաշխիքներ ապահովել բանակում ծառայող աղջիկների եւ տղաների համար

«Ես մեր տղաներից շատերից լավ եմ կրակում»

«Ծառայած մայրերն իրենց երեխաներին էլ են ավելի ճիշտ դաստիարակում՝ սովորեցնելով պատրաստ լինել կյանքի բոլոր դժվարություններին»

«Ինքնապաշտպանության արվեստին տիրապետելն առավել քան անհրաժեշտ է կնոջը»…

«Միշտ երազել եմ զինվորական ծառայություն անցնելու մասին»…

Միլիտարիզմը մինի-շրջազգեստով. ինչու՞ է զորահանդեսին մասնակցած կանանց գունդը քննադատության արժանացել

Աղավնի Սահակյան. «Եթե կամավոր մեկնում ես ռազմի դաշտ, ուրեմն պիտի կռվես տղամարդուն հավասար»

«Մելսիդան վերցրել է զենքը և մի քանի րոպեներ անց ոչնչացրել անօդաչու սարքը»

Պատերազմ տեսած կանայք. «Անսովոր ճակատագրով սովորական կին եմ»…

Պատերազմների «ոչ կանացի» դեմքը…

Կանայք զինված ուժերում. ի՞նչ են ցույց տալիս ուսումնասիրությունները

Դիպուկահար կանայք. «ցանկացած ժամի` ցանկացած խնդիր »

Հավսա՛ր, զգա՛ստ. բանակի աղջիկները / տեսանյութ

Երբ մարտի են գնում աղջիկները

Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»

«Անհնար է մոռանալ այդ ամենը»

«Վաշտի աղջիկները». Ծանոթացեք ռազմական ինստիտուտի կուրսանտների հետ

«Դեռ չեմ հանդիպել մեկին, ում բանակից շատ կսիրեմ»…

Ինչո՞ւ էին կանայք գնում պատերազմ

Սահմանային զորամասի կանայք

Ջոն Հեֆերնը հիշեցրեց խաղասիրական եւ անվտանգության գործընթացներում կանանց դերի մասին

Նորվեգացի կանայք պարտադիր զինծառայության կանցնեն

«Կոտրի՛ր կարծրատիպերը, անցի՛ր մեր շարքերը». բանակի կոչը հայ կանանց / տեսանյութ

Այս պահին հայոց բանակում ծառայում են 2000-ից ավելի կանայք

Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

Պատրա՞ստ է բանակն ընդունել հայ աղջիկներին ու կանանց

«Զենքը կվերցնեմ ու կգնամ տղայիս հետեւից»

«Ինձ համար իսկապես պատիվ է աշխատել հայոց բանակում»

Մարիամի մեդալը

Զորամասի միակ կին ենթասպան ցանկանում է սպա դառնալ

«Ես ինձ զինվորի մայր եմ համարում, քանի որ զինվորների բոլոր հոգսերին տեղյակ եմ»

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

Դիտումների քանակը` 5761

Գլխավոր էջ