«Առավոտ». Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի «դուխը» գցելու համար արժանի է «Տարվա կին» տիտղոսին

«Առավոտը»  տեղեկացնում   է, որ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մրցանակաբաշխություն էր կազմակերպել եւ 2011-ի «Տարվա կին» տիտղոսին առաջադրված էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը: 

Ճիշտ է, ժյուրիի քվեարկության արդյունքում «Տարվա կին» ճանաչվեց Մարիամ Սուխուդյանը, բայց Aravot.am-ն այսօր Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` այդ տիտղոսին արժանի՞ էր, թե՞ ոչ:

Նրա խոսքերով` «Գիտեք ինչ, ես գտնում եմ, որ արժանի եմ,ասեմ ինչի` առաջինը, 

որ Երեւան քաղաքում  ես` որպես կին եւ օլիգարխ չլինելով հանդերձ, 

կառուցում եմ էդհսկա գործարանը, բացմանը կհրավիրեմ բոլորլրագրողներին, 

երկրորդը` որ Սուրեն Խաչատրյանին դեռ ոչ ոք չէր կարողացել 

որեւէ բան ասել, եւ իմասելուց հետո ժողովուրդն ավելի ոգեւորվեց, ճի՞շտ է: 

Հաշվի նստեցին, ոնց որ իրա էն դուխը առաջվա նման  չի եւ Սյունիքի մարզում,

 որպես ստրուկներ, ոնց որ մի քիչ փոխված լինեն: Իմ կարծիքով արժանի եմ»:

Հիշեցնենք, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի  սրճարանում նրա եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության արդյունքում ՀՔԾ-ն  կարճել էր գործը հետեւյալ հիմնավորմամբ.

«Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է  ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»…

www.aravot.am

Հունվար 17, 2012

 

Դիտումների քանակը` 5631

Գլխավոր էջ