DJ Vakcina. Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր / վիդեո
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով մեծ միջոցառում էր կազմակերպվել Երեւանում՝ Հյուսիսային պողոտայում: Կազմակերպիչներն էԻն՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն և DJ Vakcina –ն գործընկերների աջակցությամբ: Միջոցառման ընթացքում անցորդները կարող էին անվճար հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ և իրենց պատասխանները ստանալ 20 րոպեների ընթացքում: Այս հնարավորությունից օգտվեցին ավելի քան 100 անցորդներ: Հետազոտության լիակատար գաղտնիությունն երաշխավորված էր:
Նախօրեին UNAIDS-ի տարածքային Թիմի հայաստանյան ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina) հանդես եկավ ասուլիսով, որտեղ պատմեց դեկտեմբերի 1-ին նախատեսվող միջոցառման մասին:
Նրա խոսքով դեկտեմբերի 1-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվող միջոցառման ժամանակ ներկաները հնարավորություն են ունենալու անցնել անանուն թեստավորում, իսկ ռիսկային վարքագիծ ունեցողները ստանալու են անվճար բուժում: «Kami club» ակումբում նույնպես կազմակերպվելու է միջոցառում, որին մասնակցելու են շոու բիզնեսի հայտնի աստղեր, լինելու են Դեր Հովան, Սերժոն և այլոք:
«Ուրախ միջոցառում անելը լավ տարբերակ է մարդկանց ինֆորմացիան հասցնելու համար, որովհետև երբ մարդկանց հետ խոսում ես երաժշտության, արվեստի լեզվով, ինֆորմացիան ավելի հասանելի է լինում»« – ասել է Արուսիկ Մկրտչյանը (Dj Vakcina), հավելելով, որ նման միջոցառումներ նրանք շատ են անցկացնում :
«Մենք այսպիսի միջոցառումների միջոցով հասարակության լայն զանգվածներին կարողանում ենք ինֆորմացիա տրամադրել, թե ինչպիսի վարքագիծ է պետք դրսևորել, որպեսզի այս հիվանդությունից հնարավոր լինի խուսափել: Հայտնի աստղերի միջոցով իրականացրել ենք ակցիաներ և համապատասխան ինֆորմացիան փոխանցել մարդկանց: Միջոցառումների ընթացքում մարդիկ կարող են թեստավորում անցնել, որպեսզի կարողանան կանխարգելել հիվանդությունը: Կարող եմ վստահեցնել, որ չթեստավորված մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում և կարող են ՄԻԱՎ-ի վարակի փոխանցող լինել»:
«Յուրաքանչյուր մարդ պետք է մտածի ու հոգ տանի իր առողջության մասին, պետք է պահպանի անվտանգության բոլոր կանոնները: ՄԻԱՎ-ն ունի պատուհանի շրջան. սա այն շրջանն է, երբ օրգանիզմում արտադտված հակամարմինների քանակը բավարար չէ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերելու համար և տևում երեք ամիս: Սա վտանգավոր է, քանի այս ժամանակահատվածում հիվանդությունը կարող է տարածվել: Հետևապես կարևոր է ճիշտ գնահատել սեփական վարքագիծը ու ռիսկային վարքագիծ ունենալուց միջինում երեք ամիս հետո հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ», – խորհուրդ են տալիս մասնագետները, նշելով նաեւ որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը վարքագծային հիվանդություն է, և եթե մարդը չի ցանկանում ձեռք բերել այդ հիվանդությունը, ապա զգուշանում է և չի հիվանդանում:
Նշենք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա շրջանակներում մի շարք միջոցառումներ էին կազմակերպվել նաեւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Մասնակիցները կարող էին դիտել “Ում մտքով կանցներ” ինտերակտիվ ներկայացումը «Փոփոխությունների թատրոնի» բեմադրությամբ, ինչպես նաեւ ընդամենը 20 րոպեների ընթացքում հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ և իմանալ իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:
Տեսահոլովակը՝ Սիվիլնեթ -ի
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Եթե հավատարմություն լինի ընտանիքում …»
Այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը` արտագնա աշխատողներն են
«Մարդիկ վախենում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել»…
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը թվերով ՝ աշխարհում եւ Հայաստանում/ վիդեո
Դիտումների քանակը` 3127