DJ Vakcina. Հետազոտվի՛ր եւ ապրի՛ր / վիդեո


Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով  մեծ  միջոցառում  էր  կազմակերպվել Երեւանում՝  Հյուսիսային պողոտայում:   Կազմակերպիչներն  էԻն՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն և DJ Vakcina –ն  գործընկերների աջակցությամբ: Միջոցառման ընթացքում անցորդները կարող էին անվճար հետազոտվել ՄԻԱՎ-ի նկատմամբ և իրենց պատասխանները ստանալ 20 րոպեների ընթացքում: Այս հնարավորությունից օգտվեցին ավելի քան 100 անցորդներ: Հետազոտության լիակատար գաղտնիությունն երաշխավորված էր:

 

 

Նախօրեին UNAIDS-ի տարածքային Թիմի հայաստանյան ներկայացուցիչ Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina) հանդես եկավ ասուլիսով, որտեղ պատմեց դեկտեմբերի 1-ին նախատեսվող միջոցառման մասին:

 

 

Նրա խոսքով դեկտեմբերի 1-ին Հյուսիսային պողոտայում կազմակերպվող  միջոցառման ժամանակ ներկաները հնարավորություն են ունենալու անցնել անանուն թեստավորում, իսկ ռիսկային վարքագիծ ունեցողները ստանալու են անվճար բուժում:  «Kami club»  ակումբում նույնպես կազմակերպվելու է միջոցառում, որին մասնակցելու են շոու բիզնեսի  հայտնի  աստղեր, լինելու  են  Դեր Հովան, Սերժոն և այլոք:

 

 

«Ուրախ միջոցառում անելը լավ տարբերակ է մարդկանց ինֆորմացիան հասցնելու համար, որովհետև  երբ մարդկանց հետ խոսում ես  երաժշտության, արվեստի  լեզվով, ինֆորմացիան ավելի հասանելի է լինում»« – ասել է Արուսիկ Մկրտչյանը (Dj Vakcina), հավելելով,  որ նման միջոցառումներ նրանք շատ են անցկացնում :

 

«Մենք այսպիսի միջոցառումների միջոցով հասարակության լայն զանգվածներին կարողանում ենք ինֆորմացիա  տրամադրել, թե  ինչպիսի վարքագիծ է պետք դրսևորել, որպեսզի այս հիվանդությունից հնարավոր լինի խուսափել: Հայտնի  աստղերի միջոցով իրականացրել ենք ակցիաներ և համապատասխան ինֆորմացիան փոխանցել մարդկանց: Միջոցառումների ընթացքում մարդիկ կարող են թեստավորում անցնել, որպեսզի կարողանան կանխարգելել հիվանդությունը: Կարող եմ վստահեցնել, որ չթեստավորված մարդիկ մեծ վտանգ են ներկայացնում և կարող են ՄԻԱՎ-ի վարակի փոխանցող  լինել»:

 

 

«Յուրաքանչյուր մարդ պետք է  մտածի ու հոգ տանի  իր առողջության մասին, պետք է պահպանի անվտանգության բոլոր կանոնները:  ՄԻԱՎ-ն ունի պատուհանի շրջան. սա այն շրջանն է, երբ օրգանիզմում արտադտված հակամարմինների քանակը բավարար չէ լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերելու համար և տևում երեք ամիս: Սա վտանգավոր է, քանի այս ժամանակահատվածում հիվանդությունը կարող է  տարածվել: Հետևապես կարևոր է ճիշտ գնահատել սեփական վարքագիծը ու ռիսկային վարքագիծ ունենալուց միջինում երեք ամիս հետո հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ», – խորհուրդ են տալիս մասնագետները, նշելով նաեւ որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը  վարքագծային հիվանդություն է, և եթե մարդը չի ցանկանում ձեռք բերել այդ հիվանդությունը, ապա զգուշանում է և չի հիվանդանում:

 

Նշենք, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության Եվրոպական շաբաթվա շրջանակներում մի շարք  միջոցառումներ էին  կազմակերպվել նաեւ  Հայաստանի տարբեր քաղաքներում: Մասնակիցները կարող էին դիտել “Ում մտքով կանցներ” ինտերակտիվ ներկայացումը «Փոփոխությունների թատրոնի» բեմադրությամբ, ինչպես նաեւ  ընդամենը 20 րոպեների ընթացքում հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ և իմանալ իրենց ՄԻԱՎ կարգավիճակը:

 

 Տեսահոլովակը՝ Սիվիլնեթ

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Եթե հավատարմություն լինի ընտանիքում …»

 

Այսօր Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների մեծ մասը` արտագնա աշխատողներն են

 

«Մարդիկ վախենում են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվել»…

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը թվերով ՝ աշխարհում եւ Հայաստանում/ վիդեո

 

Դիտումների քանակը` 3121

Գլխավոր էջ