«Առավոտ». Սիլվա Համբարձումյանը կարծում է, որ Սուրեն Խաչատրյանի «դուխը» գցելու համար արժանի է «Տարվա կին» տիտղոսին

«Առավոտը»  տեղեկացնում   է, որ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մրցանակաբաշխություն էր կազմակերպել եւ 2011-ի «Տարվա կին» տիտղոսին առաջադրված էր նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանի թեկնածությունը: 

Ճիշտ է, ժյուրիի քվեարկության արդյունքում «Տարվա կին» ճանաչվեց Մարիամ Սուխուդյանը, բայց Aravot.am-ն այսօր Սիլվա Համբարձումյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով` այդ տիտղոսին արժանի՞ էր, թե՞ ոչ:

Նրա խոսքերով` «Գիտեք ինչես գտնում եմոր արժանի եմ,ասեմ ինչիառաջինը

որ Երեւան քաղաքում  եսորպես կին եւ օլիգարխ չլինելով հանդերձ

կառուցում եմ էդհսկա գործարանըբացմանը կհրավիրեմ բոլորլրագրողներին

երկրորդըոր Սուրեն Խաչատրյանին դեռ ոչ ոք չէր կարողացել 

որեւէ բան ասելեւ իմասելուց հետո ժողովուրդն ավելի ոգեւորվեցճի՞շտ է

Հաշվի նստեցինոնց որ իրա էն դուխը առաջվա նման  չի եւ Սյունիքի մարզում,

 որպես ստրուկներոնց որ մի քիչ փոխված լինենԻմ կարծիքով արժանի եմ»:

Հիշեցնենք, որ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի  սրճարանում նրա եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության արդյունքում ՀՔԾ-ն  կարճել էր գործը հետեւյալ հիմնավորմամբ.

«Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում  ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է՝ ծեծի հատկանիշներ՝ իր եզակիության եւ նվազ կարեւորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է  ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը»…

www.aravot.am

Հունվար 17, 2012

 

Դիտումների քանակը` 5310

Գլխավոր էջ