Հնդկաստանի խորհրդարանը խստացրեց բռնաբարության համար պատիժը

Հնդկաստանի խորհրդարանը  հավանություն է տվել օրինագծին, որով խստացվում է բռնաբարության եւ սեռական բնույթի այլ հանցագործությունների համար նախատեսվող պատիժը: Այժմ փաստաթղթի տակ իր ստորագրությունը պետք է դնի երկրի նախագահ Պրանաբ Մուքերջին: Փետրվարին նա ստորագրել է կանանց դեմ ուղղված հանցագործությունների պատիժը խստացնող որոշումը: Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո այն օրենք կդառնա:

 

Այս փոփոխությունները մահապատիժ են նախատեսում այն դեպքերում, երբ բռնաբարությունը հանգեցրել է մահվան կամ զոհի վեգետատիվ վիճակի: Բռնաբարողների համար նվազագույն պատժաչափ է սահմանվել 20 տարին (մինչ այդ 7-10 տարի էր):

 

Բռնաբարության թեման Հնդկաստանում հատուկ նշանակություն ստացավ 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած երիտասարդ ուսանողուհու դաժան բռնաբարության եւ սպանության դեպքին հաջորդած բողոքի զանգվածային ցույցերից հետո:

 

Աղբյուրը՝ РИА Новости

Դիտումների քանակը` 3491

Գլխավոր էջ