“Երկաթյա լեդիներ”-ի սկանդալային բացահայտումները / վիդեո

 Մեծ թատրոնի պարուհիներին ստիպել են էսկորտ- ծառայություններ մատուցել  

Ռուսաստանյան  НТВ  հեռուստաընկերության «Երկաթյա լեդիներ» հաղորդման եթերում, որը վարում են հայտնի լրագրողներ Մարգարիտա Սիմոնյանը և Թինա Կանդելակին, Մեծ թատրոնի նախկին պարուհի Անաստասիա Վոլոչկովան հաստատել է տեղեկատվությունը, թե Մեծ թատրոնի ղեկավարությունը պարուհիներին ստիպում է ինտիմ ծառայություններ մատուցել: Նրա խոսքով, թատերական էսկորտից կարող է օգտվել յուրաքանչյուրը՝ համապատասխան գումարի դիմաց: Նրանք, ովքեր հրաժարվում են, ղեկավարությունը սպառնում է խնդիրներ հարուցել:

 

Հաղորդամն ընթացքում Անաստասիա Վոլոչկովայի եւ նիկոլայ Ցիսկարիդզեի հետ քննարկվել է իրավիճակը Մեծ թատրոնում, մասնավորապես, թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինի վրա կատարված հարձակման հնարավոր պատվիրատուների մասին: Բալետի պարուհիների էսկորտ-ծառայության թեման առաջարկել է քննարկել «Երկաթյա լեդի» հաղորդման վարող Թինա Կանդելակին: Նա նշել է, թե շշուկներ են հասել իրեն, եւ Վոլոչկովան կարող է հերքել կամ հաստատել: Պարուհին համոզմունք է հայտնել, թե դրանք շշուկներ չեն, այլ բացարձակ ճշմարտություն:

 

«Ինչպես է դա լինում, աղջիկներին պազարպես ցուցակով կանչում է ադմինիստրատորը, անուն չեմ տա… եւ բացատրում է յուրաքանչյուրին, որ գնում ես այլ խարխճանքին բանկետին, շարունակությամբ, անկողնով, բոլոր գործերով»,- ասել է Վոլոչկովան:

 

«Ո՞ւմ հետ» հարցին նա պատասխանել է. «Որոշակի օլիգարխների հետ»: Որոշ պարուհիներ հանդգնել են հարցնել, թե ինչ կլինի, եթե հրաժարվեն, նրանց սպառնացել են խնդիրներով: Նիկոլայ Ցիսկարիձեն լուռ լսել է գործընկերոջը, եւ ոչ հերքել, ոչ հաստատել այդ տեղեկությունը: Ընդ որում, պարուհիներն իրենք գումար չեն ստացել դրա դիմաց:

 

Մեծ թատրոնում դեռևս  հրաժարվում են մեկնաբանել այս սկանդալային բացահայտումները:

 

Աղբյուրը` NEWSru.com

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3898

Գլխավոր էջ