«Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական աղջիկը»
Այս հարցին թերևս բոլորը կտան գրեթե նույն պատասխանը. «համեստ, զուսպ, կանացի, հնազանդ» և նմանատիպ այլ բնորոշումներ կթվարկեն, բացի այդ կնշեն, որ նա անպայման պետք է ունենա «աղջկան վայել» մասնագիտություն… Իսկ եթե, օրինակ, աղջիկը շատ է սիրում սպորտը և ուզում է դառնալ ֆուտբոլի՞ստ… Կարելի է միայն պատկերացնել ինչպիսի իրարանցում կառաջացնի դա ընտանիքում ու ինչպիսի ջանքեր կգործադրեն ծնողները, որպեսզի իրենց աղջիկը հրաժարվի իր այդ «տղամարդկային նախասիրությունից»: Նման մի իրավիճակ էին փորձել ներկայացնել Կանանց ռեսուրսային կենտրոնի դեռահաս ակտիվիստները Երևանի Թատերական հրապարակում երեկ կայացած ֆորում- բեմականացման միջոցով:
– Գաղափարը բերել եմ Իտալիայից, որտեղ մասնակցում էի մարդու իրավունքների պաշտպանության դասընթացներին, – պատմեց մեզ հետ զրույցում Կանանց ռեսուրսային կենտրոնի դեռահասների հետ կատարվող աշխատանքների ղեկավար Էլվիրա Մելիքսեթյանը,- այնտեղ մենք բեմադրել էինք նման ֆորում թատրոն և գալով Հայաստան «Աղջիկները խոսում են» ծրագրի շրջանակներում որոշեցինք նման թատրոն կազմակերպել դեռահասների հետ՝ ընտրելով գենդերաին դերերի թեման:
Փողոցային ֆորում թատրոնները արտասահամանում խնդիրները բարձրացնելու և այդ խնդրի մասին սեփական դիրքորոշումը ներակացնելու տարածված ձևերից մեկն է, սակայն Հայաստանում այն նոր երևույթ է և առաջին անգամ այն ներկայացվեց ֆլեշ- մոբի ձևով, որը կազմակերպվել էր Նագաշյան կենտրոն հաճախող սաների և Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից:
– Ես և իմ երկու ընկերուհիները առանց բառերի դերասանական խաղի և պաստառների միջոցով ցույց ենք տալիս, թե ինչպես են ընտանիքում աղջիկներին պարտադրում իրենց գենդերային դերը,- ասում է Ալինան, ով խաղում է ֆուտբոլիստ աղջկա դերը,- ես ուզում եմ ասել, որ եթե հոգու խորքում ունես երազանք, ապա կարողացիր հասնել դրան` իմ հերոսուհին դա անում է:
Անին էլ դեմքին մորուք և բեղեր է նկարել և խաղում է ավանդապաշտ ու խիստ հոր դերը: Նա է իր դստերը տիկնիկ է նվիրում և կնոջը հանձնարարում սպորտային համազգեստով ֆուտբոլիստ դստերը «իսկական աղջիկ» դարձնել, ինքն էլ հետևում է դաստիարակության գործընթացին թերթի հետևից և խառնվում է միայն այն ժամանակ, երբ կնոջ հորդորները անօգուտ են.
-Ես այս բեմադրության մեջ ուզում եմ փոխել իմ ընբոստ աղջկան,- ասում է Անին,- բայց դա ինձ չի հաջողվում և ուզում եմ ասել նման խիստ հայրիկներին, որ ավելի մեղմ լինեն իրենց աղջիկների հետ:
Ընդամենը 7-ը րոպեի ընթացքում աղջիկները կարողացան ցույց տալ, թե՞ ինչպես է ընկճվում սեփական երազանքներից զրկված աղջիկը և ինչքան կարևոր է նրա համար, որպեսզի իրեն ընդունեն այնպես ինչպիսին նա կա:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…
Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո
«Կարծրատիպը, թե կնոջ տեղը խոհանոցն է, հիմարություն է»:
Դիտումների քանակը` 5533