«Ինչպիսի՞ն պետք է լինի իսկական աղջիկը»

Այս հարցին թերևս բոլորը կտան գրեթե նույն պատասխանը. «համեստ, զուսպ, կանացի, հնազանդ» և նմանատիպ այլ բնորոշումներ կթվարկեն, բացի այդ կնշեն, որ նա  անպայման պետք է ունենա «աղջկան վայել» մասնագիտություն…  Իսկ եթե, օրինակ, աղջիկը շատ է սիրում սպորտը և ուզում է դառնալ ֆուտբոլի՞ստ… Կարելի է միայն պատկերացնել ինչպիսի իրարանցում կառաջացնի  դա ընտանիքում ու ինչպիսի ջանքեր կգործադրեն ծնողները, որպեսզի իրենց աղջիկը  հրաժարվի իր այդ «տղամարդկային նախասիրությունից»: Նման մի իրավիճակ էին փորձել ներկայացնել Կանանց ռեսուրսային կենտրոնի դեռահաս ակտիվիստները  Երևանի  Թատերական հրապարակում  երեկ  կայացած  ֆորում-  բեմականացման միջոցով:  

–         Գաղափարը բերել եմ Իտալիայից, որտեղ մասնակցում էի մարդու իրավունքների պաշտպանության դասընթացներին, – պատմեց մեզ հետ զրույցում Կանանց ռեսուրսային կենտրոնի դեռահասների հետ կատարվող աշխատանքների ղեկավար Էլվիրա Մելիքսեթյանը,- այնտեղ մենք բեմադրել էինք նման ֆորում թատրոն և գալով Հայաստան  «Աղջիկները խոսում են» ծրագրի շրջանակներում որոշեցինք նման թատրոն կազմակերպել դեռահասների հետ՝ ընտրելով գենդերաին դերերի թեման:

Փողոցային ֆորում թատրոնները արտասահամանում խնդիրները բարձրացնելու և այդ խնդրի մասին  սեփական դիրքորոշումը ներակացնելու տարածված ձևերից մեկն է, սակայն Հայաստանում այն նոր երևույթ է և առաջին անգամ այն ներկայացվեց ֆլեշ- մոբի ձևով, որը կազմակերպվել էր Նագաշյան կենտրոն հաճախող սաների  և Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից:

 

– Ես և իմ երկու ընկերուհիները առանց բառերի դերասանական խաղի և պաստառների միջոցով ցույց ենք տալիս, թե ինչպես են ընտանիքում աղջիկներին պարտադրում  իրենց գենդերային դերը,- ասում է Ալինան, ով խաղում է ֆուտբոլիստ աղջկա դերը,-  ես ուզում եմ ասել, որ եթե հոգու խորքում ունես երազանք, ապա կարողացիր հասնել դրան` իմ հերոսուհին դա անում է:

Անին էլ դեմքին մորուք և բեղեր է նկարել և խաղում է ավանդապաշտ ու խիստ հոր դերը: Նա է իր դստերը տիկնիկ է նվիրում և կնոջը հանձնարարում սպորտային համազգեստով ֆուտբոլիստ դստերը  «իսկական աղջիկ» դարձնել, ինքն էլ հետևում է դաստիարակության գործընթացին թերթի հետևից և խառնվում է միայն այն ժամանակ, երբ կնոջ հորդորները անօգուտ են.

-Ես այս բեմադրության մեջ ուզում եմ փոխել իմ ընբոստ աղջկան,- ասում է Անին,- բայց դա ինձ չի հաջողվում և ուզում եմ ասել նման խիստ հայրիկներին, որ ավելի մեղմ լինեն իրենց աղջիկների հետ:

 

Ընդամենը 7-ը րոպեի ընթացքում աղջիկները կարողացան ցույց տալ, թե՞ ինչպես է ընկճվում սեփական երազանքներից զրկված աղջիկը և ինչքան կարևոր է նրա համար, որպեսզի իրեն ընդունեն այնպես ինչպիսին նա կա:

 

    

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նուշիկն ու Աննան լավ գիտեն, թե որն է կնոջ զբաղմունքը…

 

Կնոջ կերպարը մեդիայում / վիդեո

 

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

 

Հանուն «ընտանեկան արժեքների»…

 

«Կարծրատիպը, թե կնոջ տեղը խոհանոցն է, հիմարություն է»:

 

Դիտումների քանակը` 5536

Գլխավոր էջ