Ելենա Ռուսեցկայա. «Մենք բավականին ծանրակշիռ փաստարկներ ունենք, որոնք կարող ենք ներկայցնել իշխանություններին»

 

 

«Մոտ 13 տարի առաջ մի խնդրահարույց դեպք էր առաջացել կնոջ իրավունքների հետ կապված, ու մենք սկսեցինք փնտրել մի կազմակերպություն, ով կարող էր մեզ տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն, բայց այդպես էլ չգտանք ու որոշեցինք ստեղծել մի կառույց, որը կկորդինացներ կանանց իրավունքներին վերաբերող ողջ ինֆորմացիան և անհրաժեշտության դեպքում կտրամադրեր այն ոչ միայն կանանց, այլև այդ խնդրով հետաքրքրված կազմակերպություններին»,- պատմում է Վրաստանի «Կանանց ինֆորմացիոն կենտրոնի» տնօրեն Ելենա Ռուսեցկայան: Այսօր նրանց կենտրոնի այցեքարտը՝ գենդերային տեղեկատվական կայքն է ՝   http://www.ginsc.net, որի միջոցով կարողանում են  լսելի դարձնել կնոջ ձայնը, ուժեղացնել կաանց շարժումը:

 

 

Մեր զրույցը  Ելենա Ռուսեցկայի հետ կայացավ Թբիլիսիում՝ Օքսֆամի գործընկեր կազմակերպույունների  «Կանանց և երիտասարդների քաղաքական հզորացումը և իրազեկումը Հայաստանում  և Վրաստանում» ծրագրի շրջանակում հանդիպման  ժամանակ:  Սեմիանարի ընթացքում բարձրաձայնվեցին  կանանց քաղաքական մասնակցության հետ կապված բազմաթիվ խնդիրներ, ուստի ինչպիիսի՞ն է այդ առումով իրավիճակն Վրաստանում.

 

–          Գենդերային հավասարության , կանանց քաղաքական մասնակցության  կամ իրենց  տնտեսական վիճակի վերաբերյալ ոչ մի լավ բան չենք կարող ասել: Եթե Հայաստանի Ընտրական օրենսգրքում  քվոտայի մեխանիզմն է ներդրվել, որի արդյունքում դուք խորհրդարանում ավելի շատ կանանց ներկայացվածություն ապահովեցիք,  ապա մեզ մոտ, չնայած կանանց կազմակերպությունների մեծ ջանքերին, այդ նախագիծը այնուհանդերձ չընդունվեց: Դրա փոխարեն մեկ այլ մեխանիզմ է փորձարկվել: Մենք որոշակի փոփոխություններ կատարեցինք, ըստ որոնց, այն կուսակցությունները, որոնք ավելի մեծ թվով կանանց կներգրավեին  իրենց ցուցակներում, կստանային հավելյալ ֆինանսավորում: Սակայն ինչպես ցույց տվեցին ընտրությունները, այն կուսակցությունները, որոնք անցան խորհրդարան, ֆինանսապես շատ հզոր էին և փոքրիկ ֆինանսական արտոնությունը  նրանց  չհրապուրեց, արդյունքում այդ նախաձեռնությունը ոչ մի արդյունք չտվեց:

 

 

Թեպետ, նրա խոսքերով,  նախկին 6% ներկայացվածության փոխարեն, այժմ որոշակի աճ կա, սակայն այն էլ ավելին կլիներ, եթե.

 

 

–          Խորհրդարանական ընտրությունների ժամանակ երկու կանայք, ովքեր անցել էին ցուցակներով, նշանակվեցին Արտաքին գործերի և Արդարադատության նախարարներ և սկզբում  ճիշտ է 12% կանանց ներկայացվածություն ունեինք խորհրդարանում, սակայն իրականում  այսօր 10.8% է: Դա է պատճառը, որ մենք նոր առաջարկով ենք հանդես գալու, որ այսուհետ ցուցակում ընդգրկված կնոջը փոխարինի ըստ ցուցակի՝ հաջորդ կինը: Մենք բավականին ծանրակշիռ փաստարկներ ունենք, որոնք կարող ենք ներկայցնել իշխանություններին:

 

 

Խոսելով գենդերային հարցերին վերաբերող արդեն իսկ ընդունված օրենքների մասին՝ Ելենան  նշում է, որ այսօր այդ օրենքների իրագործման մեխանիզմների հետ կապված կան լուջ բացեր:

 

 

–          Ունենք Կանանց և տղամարդկան հավասար իրավունքների, թրաֆիկինգի, ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքներ, բայց եթե վերջին երկուսի դեպքում մեխանիզմը աշխատում է, ապա հավասար իրավունքների դեպքում չկան կատարողական իսնտիտուտներ և երկրորդը, նախատեսված չէ կոնկրետ բյուջե: Այսինքն օրենքը մնում է թղթի վրա:

 

 

Ինչ վերաբերում է կանանց ակտիվությանը խոչընդոտող կարծրատիպերին, ապա Ելենա Ռուսեցկայան  համոզված է, որ այստեղ մեծ անելիք ունեն նախ և առաջ ԶԼՄ –ները:

 

 

 

–          Նրանք են  կարծրատիպեր կոտրելու ամենահզոր մեխանիզմը,  սակայն հակառակն ենք տեսնում. ունենք շատ սեքսիստական  բնույթի գովազդներ: Կատարել ենք նաև  մամուլի գենդերային վերլուծություն, որտեղ իշխում են  այն կարծրացած կարծիքները, թե կինը պետք է նստի խոհանոցում,կինը ներկայացվում է որպես իր, որպես բուտաֆորիա ի լրումն ինչ-որ ապրանքների, անգամ մարտի 8-ին, երբ կանանց իրավունքների մասին  ռեպորտաժ էր պատրաստվում, անընդհատ լսում էիր՝ թույլ սեռ, թույլ սեռ բառերը, ինչ էլ ավելի է արմատավորում կարծրատիպը…

 

 

Այս հարցում Ելենա Ռուսեցկայան կարևորում է Օքսֆամի հետ իրենց համագոծակցության արդյունքում ստեղծված հեռուստաեթերը, որտեղ գենդերային հարցերի շուրջ բաց քննարկում էին կազմակերպել.

 

 

–          Սա մեր առաջին համագործակցությունն էր «Օքսֆամ»-ի հետ: Ծրագիրը շատ արդյունավետ էր, քանի որ այն  ուղղված էր կանանց հզորացմանը, որպեսզի նրանք կարողանան մտնել  քաղաքական ոլորտ: Որոշակի խնդիրներ էինք առանձնացրել՝ կանանց քաղաքական մասնակցության, միայնակ մայրերի խնդիրը, տեղային մակարդակում ինստիտուցիայի ստեղծումը…Այս հարցերը կանանց խումբը ներկայացրեց մեր խորհրդարանի  գենդերային հարցերով զբաղվող հանձնաժողովին և շատ  դրական արձագանքներ գտավ:  Շատ եմ կարևորում նաև մեդիայի աջակցությունը: Մենք համագործակցեցինք տեղական  հեռուստաընկերության հետ, որտեղ ներգրավված էին մի կողմից խորհրդարանականները, մյուս կողմից մեր ակտիվ կանայք, նրանք և´ կարող էին հարցեր ուղղել և´ պնդել իրենց կարծիքը…

 

 

 

Ելենա Ռուսեցկայան նշում է, որ ճիշտ է այն մեկանգամյա թողարկում էր, սակայն բանակցելով հասել են նրան, որ մոտ 5 ամիս, ամեն շաբաթ, պետական այդ հեռուստաընկերությունը  հեռուստաեթեր  կտրամադրի գենդերային խնդիրները քննարկելու  համար.

 

 

 

–          Սա ամբիոն կհանդիսանա ոչ միայն կանանց համար, այլև հնարավորություն, որպեսզի այս խնդիրները ճիշտ մատուցվեն հասարակությանը, հատկապես, որ մեդիային քիչ է հետարքրում գենդերային պրոբլեմը և այն գրեթե չի լուսաբանվում: Բայց մյուս կողմից մենք էլ պետք է փոխենք մեր մոտեցումը այս խնդրին և գտնենք այն միացման կետերը, որոնց կարձագանքեն  լրագրողները…Այստեղ, իհարկե, խնդիրը ոչ այնքան լրագրողներինն է, որքան պետք է հստակ աշխատանք տանել խմբագիրների և պրոդյուսերների հետ: Հենց նրանք են  լրագրողական ոլորտում քաղաքականություն ստեղծում: Իսկ լրագրորների հետ գենդերային կուրս պետք է անցնել հենց համալսարանակն տարիներին:

 

Լիլիթ Քոչինյան

Էնզելա Մակարյան

 

 

Կարդացեք նաեւ մեր կայքում.

 

“Մեր հասարակություններում դեռ գերիշխում են կարծրատիպերը”

 

Դիտումների քանակը` 3610

Գլխավոր էջ