«Ամուսինը գնացել ա խոպան, կինը մնացել ա էստեղ, ու մին ավել բռնելու տեղ չկա, որ աշխատի »
Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանն իր մեջ ընդգրկում է մեկ քաղաքային ու 16 գյուղական համայնք Տեղի զբաղվածության կենտրոնում գրանցված են 500 գործազուրկ, որից 300 – ը Բերդի բնակիչներն են, 200 – ը `մնացած 16 համայնքներից.:
Բայց « Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» – ի նախագահ Անահիտ Բադալյանն էլ նշում է, որ պաշտոնական այս թվերը իրականության հետ կապ չունեն, քանի որ գործազուրկ է համարվում հող չունեցող մարդը, իսկ տարածաշրջանում գրեթե բոլորը հող ունեն, բայց դրանք չեն մշակվում:
Անահիտ Բադալյանը հիշեցնում է, որ մինչև 90 – ականները Տավուշում կային բավականին հայտնի գործարաններ, ռելեի, գորգերի, գինու, պահածոների, ծխախոտի, ադամանդի, որտեղ 80 տոկոսը կանայքէին աշխատում, իսկ 1990 – ից հետո բոլորը փակվեցին ու մինչ օրս չկա հստակ թվեր թե այդ կանանցից որքան մասն է որև է աշխատանքի մեջ գրավված:
«Եթե երկրագնդի մի կողմում երեխաները խաղում էին ու անհոգ մանկություն էին անցկացնում, մենք մեր մանկությունը նկուղներում էինք անցկացնում», – ասում է Անահիտ Բադալյանը ու հավելում, որ իր շրջապատում «ամուսնական 5 զույգից 4 – ը անպտուղ է, մյուսներն էլ նյարդային խնդիրներ ունեն, և դրանք պատերազմի հետևանքներն են»:
Իսկ Արցախյան ազատամարտի մասնակից «Սոսե մայրերի» ասոցիացիայի նախագահ Նինա Ադամյանին մտահոգում է երիտասարդ կանանց հիմնախնդիրները, որոնք այսօր ամենադժվար կացությանմեջ են հայտնվել.
«Ամուսինը գնացել ա խոպան, կինը մնացել ա էստեղ, ու մին ավել բռնելու տեղ չկա, որ աշխատի»: Ով պետք ա մեր մատի փուշը հանի: Մտեք սահմանի գյուղերը, դպրոցներ ունենք լացներդ կգա, շենքերը կան `մեջը ըրեխա չկա: Դպրոց ունենք, որ առաջին դասարանի աշակերտ չկա: Ինչ է մտածում այսօր մեր պետությունը մեզ հետաքրքի՞ր է իրենց ընտրությունները: Մեզ հետաքրքիր է, որ սահմանամերձ գյուղերում ապրող ընտանիքները քայքայվել են: Երիտասարդ կինը ձեռքը ծոցում է մնացել, քանի որ ամուսինը զոհվել է: Ընտանիքների կեսը գնացել են Ռուսաստան»:
Տիկին Նինան մեզ հետ զրույցը եզրափակում է իրենց գյուղի նկարչի խոսքերը մեջբերելով.
«Նկարիչ ունեինք, Կոշտանց Գառնիկ էր անունը, ասում էր` ով խելք ունի, մեռավ, ով փող ունի, տեղափոխվեց, ով էլ անճար էր, մնաց », բայց ես չէի ասի, որ մենք անճար ենք, մենք մնացել ենք մեր հողն ու ջրին, ինչ որ հայրենասիրության միտումն ա մեր սրտերում, մեր հոգիներում », – ասում է տիկին Նինան:
Արմինե Գևորգյան
Երեւան- Բերդ
Դիտումների քանակը` 4261