«Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ». հրավեր քննարկմանը

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ը սիրով հրավիրում է  մասնակցելու «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» խորագիրը կրող կոնֆերանսին, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 25-ին, ժամը՝ 18:00՝ Գոլդեն Թուլիփ հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում /Աբովյան 14, Երևան/

 

Ամուսնության ինստիտուտը շատ հազվադեպ է քննվում կամ քննադատվում մեր հասարակությունում, թեև այն համարվում է կյանքի կարևորագույն երևույթներից մեկը:Ամուսնության մասին պատկերացումնրը՝ որպես կյանքի պարտադիր ձև, սերմանում են մեր մեջ մանկուց և վերարտադրվում են ողջ կյանքի ընթացքում: Նույնիսկ այսօր՝ արդի աշխարհում, շատհաճախ երիտասարդ, չամուսնացած կանանց կյանքը կենտրոնացած է ամուսնության գաղափարի շուրջ:

 

Կոնֆերանսի նպատակն է քննարկել ամուսնության ինստիտուտը և դրա հետ կապված հետևյալ հարցերը. ինչ դեր է խաղում ամուսնությունը անհատի և հասարակության կյանքում, որոնք են մեր օրյա հասարակությունում ամուսնանալու որոշումը կայացնելու վրա ազդող գործոնները և որոնք են այս գործընթացի հետևանքները հասարակության և հատկապես կանանց համար:

 

Կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան հետևյալ մասնագետները.

Ֆենյա Բազոյան ՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի հոգեբան-խորհրդատու

Արթուր Աթանեսյան` ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ

Նոնա Գալստյան ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան

Միլենա Աբրահամյան՝  ակտիվիստ

Զարուհի Հովհաննիսյան՝ գրող հրապարակախոս

Իրինա Խանամիրյան՝ հոգեբան

 

 

Հարգանքներով՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն»

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝

ք.Երևան, Տերյան 62., բն. 35

+374 94 56 56 26

+374 60 44 56 26

womenofarmenia@gmail.com

www.womenofarmenia.org

Դիտումների քանակը` 4410

Գլխավոր էջ