Նախագահական ընտրությունները ավարտվեցին. նախնական արդյունքները
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքների համաձայն ընտրողների ձայները փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հիմնականում բաշխվել են երկու թեկնածուների միջև: Գործող նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է քվեների 58.6 տոկոսը, «ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 36.75 տոկոսի ձայները, իսկ մյուս հինգ թեկնածուները միասին հավաքել են 4.6 տոկոս:
Ըստ ԿԸՀ նախնական տվյալների.
1. Հայաստանի գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ
Սերժ Սարգսյան – 58,64% (861160ձայն)
2. «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ
Րաֆֆի Հովհաննիսյան – 36,75% (539672 ձայն)
3. «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ
Հրանտ Բագրատյան–2,15 % (31643 ձայն)
4. «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ
Պարույր Հայրիկյան– 1,23% (18093 ձայն)
5. «Ռադիո հայի» խորհրդի նախագահ, քաղաքագետ
Անդրիաս Ղուկասյան – 0,57 % (8328 ձայն)
6. Էպոսագետ
Վարդան Սեդրակյան –0,42% (6203 ձայն)
7. ԼՂՀ նախկին ԱԳ նախարար
Արման Մելիքյան –0,24% (3516):
Քվեարկության մասնակցել է 1 մլն 521 հազար 931 մարդ կամ ընտրողների 60,18 տոկոսը:
ԿԸՀ-ի արձանագրմամբ` գրեթե 51 հազար քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը, ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների, ստորագրեցին ԿԸՀ-ի բոլոր անդամները:
Հայաստանի նախագահական ընտրությունների ընթացքին հետևել են 7 հազարից ավելի տեղական ու միջազգային դիտորդներ: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպությունները 12-ն են՝ 632 դիտորդներով, իսկ տեղական դիտորդական կազմակերպությունները 26-ն են 6251 դիտորդով:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն փետրվարի 25-ին:
Դիտումների քանակը` 3110