Կանանց ռեսուրսային կենտրոն . «Պետք է միասին պայքարենք»…
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում համախմբվել և միանալ կենտրոնի ապագա աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ընտանեկան բռնության օրենքի ընդունմանը:
Սիրելի կամավորներ,
ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ձեր ակտիվ մասնակցությունն այս պահին կարող է շատ բան փոխել, քանզի.
Այսօր տեղի է ունեցել «Գենդերային թեմատիկ խումբ»-ի հանդիպումը (խումբն իր մեջ ընդգրկում է ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ և պետական որոշ մարմիններ), որն ուղեկցվել է բավականին բուռն քննարկումներով. կիզակետում գտնվում էրընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի ընդունման հիմնահարցը:
Հանդիպման ժամանակ Աստղիկ Միրզախանյանի (Սոցիալական վարչություն, պետի պաշտոնակատար) կատարած հայտարարություններից կարելի է կատարել հետևյալ եզրահանգումը. ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենք չի ընդունվելու ՀՀ կառավարության կողմից, պարզապես լինելու են որոշ փոփոխություններ ՀՀ այլ օրենսգրքերում:
Ստացվում է, որ ավելի քան 6 տարվա աշխատանքները, որոնք կատարվել են ընտանեկան բռնության վերաբերյալ օրենքի նախագծի շուրջ մի շարք ՀԿ – ների և մասնագետների կողմից, հավասարվեցին զրոյի: Այս քայլով ՀՀ կառավարությունը ոչ միայն արհամարհում է քաղաքացիական հասարակության կատարած աշխատանքներն ու նրա կողմից բարձրացրած հիմնախնդիրները, այլև հրաժարվում է ի կատար ածել միջազգային հանրության առջև ստանձնած պարտականությունները:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպությունը ձեզ կոչ է անում համախմբվել և միանալ կենտրոնի ապագա աշխատանքներին, որոնք ուղղված են լինելու ընտանեկան բռնության օրենքի ընդունմանը:
Հետաքրքրված անձիք կարող են դիմել «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ հետագա աշխատանքներին միանալու և գաղափարներով կիսվելու համար:
Women’s Resource Center, NGO
62 Teryan, apt. 35
Yerevan, Armenia
+ 374 094 56 56 26
www.womenofarmenia.org
follow us on :
facebook – Women’s resource center, Armenia
Twitter @ArmenianWomen
Դիտումների քանակը` 3582