Մարգարիտ Եսայան. Այս ամենը ձեռնտու է նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց բնավորության գիծն են դարձրել «հարամելը»…

Անկեղծորեն ցավում եմ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի համար, մաղթում եմ , որ շատ արագ ապաքինվի եւ վերադառնա նորմալ, բնականոն կյանքի: Պարոն Հայրիկյանի հարազատներին մաղթում եմ ուժ և համբերություն, այսօր հիվանդանոցում էր նաեւ պարոն Հայրիկյանի փոքր դուստրը, խոսեցի նրա հետ, քաջալերեցի, թեպետ բավականին ամուր աղջիկ է և հասկացող – պատմեց  WomenNet.am –ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը:

 

 

Հարցնում եք, թե ովքեր կարող էին սա պատվիրել… Եթե ես իմանայի այդ հարցի պատասխանը, ապա, ոչ նախաքննության, ոչ էլ այլ գործողությունների կարիք կլիներ, այնպես չէ: Իրականում, մեկ բան ակնհայտ է, այս ամենը ձեռնտու է նրանց, ովքեր տարիների ընթացքում իրենց բնավորության հիմնական գիծն են դարձրել «հարամելը»`  բոլոր հանդարտ, դրական, հանդուրժողական գործողությունները խանգարելը:

 

 

Իսկ նախագահական ընտրությունների քարոզրաշավը հենց այդպես էլ ընթանում էր` գրագետ, ժողովրդավարության բոլոր չափանիշներին համահունչ, առանց մեկ-մեկու վիրավորելու, առանց սեւ PR-ի: Սակայն, համոզված եղեք, այս դժբախտությունը, այս դեպքը չի կարող մթագնել նորմալ ընթացքը եւ Պարույր Հայրրիկյանն ապաքինվելով կշարունակի  քարոզարշավը եւ ոչ մի բան չի խաթարի ընտրական  մրցավազքի բնականոն զարգացումը: Այս պահին մաղթենք, որ պարոն Հայրիկյանը արագ ապաքինվի, առողջության մաղթենք նրան…

 

 

 

 

Դիտումների քանակը` 3581

Գլխավոր էջ