ԱԺ-ում ներկայացված 14 կանանցից կեսը լավագույն պատգամավոր են ճանաչվել

 

 

«Հանուն ապագայի» քաղաքացիական նախաձեռնությունը ամեն տարեսկզբին ամփոփում է անցած տարին ու մատնանշում այն քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք աչքի են ընկել իրենց ակտիվությամբ, որոնց գործունեությունը լայն քննարկվել է հանրության կողմից և որոնք կարողացել են բարձրաձայնել իրենց անունը ոչ միայն հայրենիքում, այլև դրա սահմաններից դուրս:

 

 

Այս տարվա անվանակարգերում հաճելիորեն շատ են ներկայացված կանայք, ինչի առնչությամբ «Հանուն ապագայի» համակարգող Լևոն Երզնկյանը WomenNet-ի հետ զրույցում նշեց, որ իրենք չէին կարող չարձանագրել այդ փաստը, առավել ևս, որ թեկնածուներն առաջարկվել են նախաձեռնության վարչությունում ու տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով: Այնպես որ անաչառությունն այս իմաստով պահպանվել է: Իսկ բացի այդ, շարունակեց նա, ինչպե՞ս կարող էին չարձանագրել, որ, օրինակ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի կարիերային վերելքը ոչ միայն կուսակցական կամ անձնական սահմաններում է վերելք, այլև քաղաքական դաշտում ընդհանրապես` նորանկախ Հայաստանի պատմության մեջ նա երկրորդ կինն է, ով ստանձնում է այդ բարձր պաշտոնը ու ստանձնում ոչ թե դե-յուրե, այլև դե-ֆակտո ակտիվություն ցուցաբերում:

 

Եվ այսպես, ներկայացված անվանակարգերը, որոնցում իրենց տեղն են գտել կանայք, հետևյալն են.

 

Ինչպես արդեն նշեցինք «Տարվա քաղաքական վերելք» անվանակարգը բաժին է հասել  Հերմինե Նաղդալյանին:

 

Վերջինս, ի դեպ, ներկայացված է նաև «Տարվա ամենաակտիվ պատգամավորներ» անվանակարգում, որտեղ  ներկայացված  քսան պատգամավորներից  յոթը կանայք են: Այսինքն,  ԱԺ-ում ներկայացված   14 կանանցից կեսը լավագույն պատգամավոր են ճանաչվել:

 

 

Նրանց թվում են՝  ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը,

 

 

 

ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը, Արփինե Հովհաննիսյանը,

 

 

 

ՀՀԿ խմբակցության անդամ, ՄԻԱԿ կուսակցության անդամ  Նաիրա Կարապետյանը,

 

 

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

 

 

 

«Հանուն ապագայի» նախաձեռնությունը «Տարվա գրող» տիտղոսը հանձնել է Անուշ Ասլիբեկյանին,

 

 

 

«Տարվա բլոգեր» է ճանաչել «Ժառանգության» համամասնական ցուցակում տեղ գտած Իզաբելլա Աբգարյանին,

 

 

 

 

իսկ «Տարվա հաղորդավարուհի» Էռնա Էլիզբարյանին:

 

 

 

 

«Տարվա քաղաքական հաղորդում» անվանակարգում էլ մատնանշել «RԷվոլյուցիա» Սաթիկ Սեյրանյանի հետ» հաղորդումը: Թեպետ հաղորդումը եթեր դուրս եկավ միայն տարեվերջին,  սակայն այս փաստը չխանգարեց   ըստ արժանավույն գնահատել  այն:

 

 

 

 

Նշենք նաև, որ «Տարվա նախաձեռնություն» է ճանաչվել «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, որում ակտիվ ներգրավված է ՀՅԴ-ական նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

 

 

Էնզելա Մակարյան

P.S.  WomenNet.am-ը շնորհավորում է բոլոր հաղթողներին, նորանոր հաջողություններ մաղթելով նրանց: 

Անվանակարգերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ  այստեղ.

 http://yerznkyan.wordpress.com/2013/01/14/armenians2012/

 

Դիտումների քանակը` 5676

Գլխավոր էջ