«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»
Մարիամ Մարգարյանը Վայոց ձորի Ազատեկ գյուղի կանանց կոոպերատիվին անդամակցել է հիմնադրման օրվանից: «Սկզբում այնքան էլ լավ չէինք պատկերացնում, թե ի՛նչ կարող է մեզ տալ աշխատանքը կոոպերատիվում, սակայն Օքսֆամի և գործընկերների աջակցությամբ կազմակերպված բազմաթիվ դասընթացների և ընթացիկ աշխատանքային փորձառության շնորհիվ շատ բան սովորեցինք, իսկ ամենակարևորը՝ հասկացանք, որ մեզնից շատ բան է կախված»,- ասում է Մարիամը:
Չնայած գյուղի կնոջ զբաղվածությանը՝ Մարիամը օրական 2-3 ժամ է գտնում կոոպերատիվում աշխատելու համար` կատարելով ամենապատասխանատու աշխատանքները: «Գյուղի կնոջ համար շատ դժվար է տնից մի քանի ժամով բացակայելը. չորս երեխաների հոգսը, սեփական գյուղացիական տնտեսությունը, որտեղ ամուսնուս հետ հավասարապես ծանրաբեռնված եմ, շատ ժամանակ են պահանջում, սակայն անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ ջերմոցում պետք է կանանցով աշխատենք, քանի որ կոլեկտիվ աշխատանքը լրիվ ուրիշ զգացողություններ է պարգևում»,- ժպիտով ասում է Մարիամը: Նա խոստովանում է, որ չնայած երկար տարիներ է, որ զբաղվում են գյուղատնտեսությամբ, սակայն իրականում չեն տիրապետել գյուղատնտեսական բույսերի մշակության հմտությունների: «Հիմա արդեն շատ գիտելիքներ ունենք, որոնք կիրառում ենք ոչ միայն մեր ջերմոցային տնտեսության մեջ, այլև մեր սեփական բանջարանոցներում»:
33 անդամ ունեցող Ազատեկի կանանց գյուղատնտեսական կոոպերատիվի համար մեծ նշանակություն ունեցավ նաև Օքսֆամի աջակցությամբ կառուցված սառնարան-պահեստարանը: Մարիամի ընտանիքն այստեղ պահեստավորած տանձը մյուս համագյուղացիների հետ հաջողությամբ իրացրեց Երևանի գյուղատնտեսական շուկաներում:
«Հույս ունենք՝ հաջորդ տարիներին ավելի զարգացնել մեր կոոպերատիվն ու ստանալ ավելի մեծ եկամուտներ»,- ասում է Մարիամն ու խոստովանում, որ անհամբեր է, թե երբ պետք է առաջիկա օրերին ջերմոցում աշխատանքները մեկնարկեն:
Կոոպերատիվում կանայք աշխատում են «Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար» սկզբունքով: «Մեզ մեծ ուրախություն և դրական լիցքեր են հաղորդում նաև զանազան փառատոները և բերքի տոները, որտեղ մենք կարողանում ենք ներկայացնել մեր ձեռքբերումներն ու մեր արտադրանքը, և որտեղ արժևորվում է մեր աշխատանքը»:
Նշենք, որ Օքսֆամի հայաստանյան գրասենյակը ներկայացրել է Մարիամ Մարգարյանի թեկնածությունը «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությանը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Գործունյա կնոջ ձեռքում քարն էլ է փափկում…/ տեսանյութ
Ամփոփվեց «Գյուղմթերք արտադրող կին հերոս-2014» մրցանակաբաշխությունը
Շնորհավորում ենք «Կանանց իրավունքները Հայաստանում. Դե-յուրե և դե-ֆակտո» մրցույթի հաղթողներին
«Մեր տան ամեն ինչը «բնական» է»…/ տեսանյութ
«Կանա՛յք, վստահե՛ք ձեր ուժերին և առա՛ջ շարժվեք»…
«Աշխատանքի մեջ պահանջկոտ եմ, ուզում եմ ամեն ինչ իր հունով, շիփ-շիտակ գնա»
«Հաջողության բանալին համբերատարությունն է ու սերը աշխատանքի նկատմամբ»
«Տարիների ընթացքում զարգացրել եմ սեփական տնտեսությունս»
«Նոր ուղիներ եմ փնտրում տնտեսությունս ընդլայնելու և զարգացնելու համար»
«Բոլոր դժվարությունները դառնում են հաղթահարելի, եթե գիտես` հանուն ում և ինչի պայքարել»
«Յուրաքանչյուր աշխատանքին հարկավոր է ստեղծագործաբար մոտենալ, սեր ու հոգի ներդնել»
«Գործս մեծ հաճույքով եմ անում ու երբեք չեմ մտածում քաղաքում ապրելու մասին» / տեսանյութ
Մի ձեռքը ծափ չի տալիս…/ տեսանյութ
Հարսնությամբ կնքված աշխատասիրություն և արարում
«Հողը, ծաղկած դաշտերը, մեր բնությունն ու մարդկանց ջերմությունն են ինձ ուժ տվողը»
«Ամեն ինչն էլ սիրով եմ անում, դրա համար էլ հասցնում եմ»…
«Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի համար»
«Գյուղն այն հենարանն է, որին պետք է ամուր հենվել» / տեսանյութ
«Իմ երջանկությունը ընտանիքս է, իսկ խնդիրները լուծում կստանան»/ տեսանյութ
«Կին, ով գյուղի հույսն ու հավատն է»
WomeNet.am-ը անդրադառնում է «Գյուղմթերք արտադրող կին հերոս» կոչմանը արժանացած բոլոր կանանց պատմություններին
Դիտումների քանակը` 4447