Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատության մեջ է

«Դիկտատուրան տապալվեց: Այն տապալվեց ոչ թե քաղաքական գործիչների եւ դիվանագետների շնորհիվ, այլ այն մարդկանց, որոնք կարողացան դուրս գալ, պաշտպանել իրենց, իրենց ընտանիքներին, իրենց երկիրը», – ասել է բանտից ազատվելուց անմիջապես հետո   Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

 

 

Խարկովից Կիեւ մեկնելուց առաջ՝  լրագրողների հետ զրույցում   Տիմոշենկոն   նաեւ հայտարարել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: «Ես կմասնակցեմ Ուկրաինայի նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են մայիսի 25-ին», – ասել է նա:

 

Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն ձերբակալվել էր 2011թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելու շրջանակներում պաշտոնի չարաշահման համար: Նա դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: երեկ Ուկրաինայի Գերագույն Ռադան ապաքրեականացրել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի այն հոդվածը, ըստ որի՝ ազտազրկման էր դատապարտվել երկրի Տիմոշենկոն: Համապատասխան որոշման օգտին քվերակել է 310 ժողովրդական պատգամավոր:

 

 

Այսօր Ուկրաինայի Գերագույն Ռադան որոշեց  պաշտոնանկ անել  նախագահ Յանուկովիչին եւ նոր նախագահական ընտրություններ նշանակել 2014 թվի մայիսի 25-ին:


 

 

Դիտումների քանակը` 3416

Գլխավոր էջ