Վեց կանանցից երեքը ինքնաբացարկի են դիմել
Մարտի 9-ին Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, ՍյունիքիՎայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված վեց կանանցից երեքը հրաժարվել են ընտրապայքարից: Դրա մասին է գրում Henaran.am -ը, հիշեցնելով, որ կանայք առանց այդ էլ շատ քիչ էին. haմայնքապետերի 95 եկնածուներից միայն 6-ն էին կին:
Լոռու մարզի Ձորամուտ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածու, անկուսակցական Արեւիկ Ահարոնյանը, նույն մարզի Նովոսելցովո համայնքի ղեկավարի թեկնածու, ՀՀԿ-ական Ջուլիետա Մկրտչյանը գրանցումից հետո ինքնաբացարկի դիմում են ներկայացրել:
Այդ համայնքներում քվեարկվելու են մեկական թեկնածուներ՝ գործող հանրապետական գյուղապետերը՝ Ձորամուտում՝ Արարատ Փնջոյանը, Նովոսելցովոում Ռուբեն Դավոյանը:
Ինքնաբացարկ է տվել Սյունիքի մարզի Ալվանք գյուղի համայնքի ղեկավարի թեկնածու, գյուղի դպրոցի ուսուցչուհի, անկուսակցական Ծովինար Գրիգորյանը:
Նույն մարզի Տորունիք համայնքում այս պահի դրությամբ երկու կին թեկնածու են՝ համայնքի ղեկավար Անահիտ Հակոբյանն ու անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը:
Արմավիրի մարզի Մեծամորի գյուղապետի աթոռի համար պայքարելու են ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Էդվարդ Միրզոյանն ու անկուսակցական Քրիստինե Պետրոսյանը:
«Henaran.am»-ը հիշեցնում է, որ ինքնաբացարկների վերջին ժամկետը փետրվարի 27-ն է:
Նյութը ամբողջությամբ՝ Henaran.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Եվս մեկ կին հրաժարվեց պայքարից
Տորունիքում ընտրապայքարի են դուրս եկել միայն կանայք
ՏԻՄ կամ Տղամարդկանց Ինքնակառավարման Մարմիններ
«Ուղղակի ցավում եմ, որ մեր շարքերը համալրվելու փոխարեն, նոսրանում են»…
Տավուշի մարզի միակ կին համայնքապետը չի առաջադրվելու
Կանայք խուսափու՞մ են ավագանիներից
Դիտումների քանակը` 3387