«Գյուղի գրեթե յուրաքանչյուր կին պոտենցիալ ձեռներեց է»

 

Այսօր Հայաստանում 18 հազար կին զբաղվում է գործարարությամբ: Եվ դա վերջին երեք տարիների ձեռքբերումն է :  Հայաստանի գործատուների հանրապետական միության տվյալներով   2009-ին   գործարար կանանց թիվը 20  անգամ ավելի քիչ էր:  Թեպետ դինամիկան ակնհայտ դրական է, սակայն  բիզնեսով զբաղվող կանանց  թիվը դեռեւս շատ փոքր է  Հայաստանում առկա  123,750 տնտեսվարողների համեմատ:

 

Մեր զրույցը Գործատուների  հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի հետ  գյուղաբնակ կին ձեռներեցների մասին է:  Գյուղի կանայք, սովորաբար զբաղված են ոչ միայն զուտ տնային գործերով` ճաշ եփել, տուն մաքրել, երեխա պահել,  այլեւ շատ ավելի ծանր գործեր են «վերցնում իրենց ուսերին». սկսած անասուններ պահելուց, մինչեւ պահածոներ եւ չրեղեն պատրաստելով, սա արդեն հիմք է, որպեսզի նման կանայք այդ ոլորտներում, հենվելով իրենց փորձի վրա, փոքրիկ արտադրություն ստեղծեն: Նրանք  ի սկզբանե օժտված են պրակտիկ գիտելիքներով: Եւ մնում է միայն, ինչպես նշում է մեր զրուցակիցը, մի փոքր աջակցություն  ցուցաբերել պետական մակարդակով:

 

Ընդհանուր առմամբ, որեւէ սահամանափակում չկա, օրենսդրական առումով, գյուղի եւ մայրաքաղաքի կանանց միջեւ բիզնես հիմնելու համար, սակայն անգամ փոքրիկ վարսավիրանոց աշխատացնելու համար գյուղի կանայք ավելի շատ խոչընդտոների են հանդիպում, իսկ այդ խոչընդոտներն առկա են բիզնեսի բոլոր ճյուղերում: Ըստ Գործատուների հանրապետական միության այս տարի իրականացրած  ուսումնասիրության, կին ձեռներեցները, որոնք ոչ թե տնային պայմաններում են  ինչ-որ աշխատանք կատարում, այլ օրինական ընկերություն են հիմնել, նշել են, որ առաջնային խնդիրը նրանց համար փոքր շուկան է եւ մարդկանց վճարունակության ցածր մակարդակը: Օրինակ` եթե գյուղում որեւէ կին վարսավիրանոց է բացել, ապա հույսը մեծ չէ, որ շատ հաճախորդներ կունենա, քանի որ դժվար թե գյուղի կանայք, մայրաքաղաքի կանանց պես հաճախ այցելեն վարսավիարոնցներ սանրվածք փոխելու, կամ վարսերը հարդարելու համար: Ընդ որում, գյուղերում վարսավիրի աշխատանքն ավելի էժան է գնահատվում, քան մայրաքաղաքում, սակայն հարկերը նույն են. սա փաստում է նաեւ Գագիկ Մակարյանը:

 

 

Միության նախագահի խոսքերով`«Քաղաքում շուկան աշխույժ է, կայուն է, դինամիկ է, քան համայքներում եւ աշխատուժ գտնելու տեսանկյունից ավելի բարդ է: Համայնքում բիզնես իրականացնելն ավելի դժվար է, քան մայրաքաղաքում: Դժվարություններից մեկն էլ` ստուգող մարմինների կամայականություններն են, որ համայնքներում նրանք ավելի են դրսեւորվում, ստուգող մարմինները ռիսկ չեն անում քաղաքում ավելի աղմկոտ պատմություններ ստեղծել, կամ չարաշահեն ստուգումների իրենց իրավունքը, իսկ մարզում դա լինում է: Մյուս խնդիրն այն է, որ մարզում ավելի դժվար է վարկ վերցնել, որպեսզի իրենց բիզնեսը բարելավեն, եւ խնդիրը կապված է ոչ միայն բանկերի հետ, որ որոշները մասնաճյուղեր չունեն, բայց նաեւ պատճառն անշարժ գույքն է, թեեւ, սա նաեւ Եեւանում կա: Սովորաբար անշարժ գույքի  սեփականության իրավունքը գրանցված է լինում ոչ թե կանանց անունով, այլ ամուսինների , հոր, եղբոր անունով»:

 

 

Մարզերի բիզնես-կանայք, միության հարցումներին ի պատասխան նշել են, որ շատ քիչ պատվերներ են ստանում, ընդ որում, այդ պատվերները երկարաժամկետ չեն: Օրինակ, ինչպես ասած պարոն Մակարյանը, կին ձեռներեցները, որոնք սննդի, քաղցրավենիքի, կարի փոքրիկ արտադրամաս ունեն, կամ  դիզայնի սրահ, այնքան քիչ են պատվեր ստանում, որ 2 ամիս աշխատելուց հետո չգիտեն, թե իրենց բիզնեսն ինչով կավարտվի: Բացի այս, կանայք շատ են հանդիպում հարկային մարմինների կողմից իականացվող ապօրինի ստուգումների. տեսուչները տարբեր պատճառաբանություններով մտնում են օբյեկտ ու սկսում ստուգումները: Բայցի հարկայինի տեսուչների կամայականություններից կին ձեռներեցները չեն վախենում, պարոն Մակարյանը վստահեցրեց, որ իրենց հարցման արդյուքնում պարզել են, որ  գյուղի կին գործարարները չեն գնում կոռուպցիոն ճանապարհով ու գործարքի մեջ չեն մտնում հարկայինի հետ, նրանք շատ լավ պաշտպանում են իրենց իրավունքները. «Տեսուչները մազրերում ինքնագլուխ ստուգումներ են անում, գնում են ասում են շրջանառությունդ այսքան ցույց տուր, թե չէ` ստուգում կբացենք մոտդ, կամ ուսումնասիրության պատրվակով փորոձում են մի բան գտնել, որ անհանգստացնեն, կամ ինչ-որ հարաբերություններ ունենալ: Իհարկե, կին ձեռներցները պայքարում են իրենց իրավունքների համար եւ չեն տրվում տեսուչների կամայականություններին: Մեր հարցումներից միայն մի կին է ասել` փող եմ տվել, որ գլուխս ազատեմ դրանցից: Բայց ընդհանուր առմամբ, գյուղի ձեռներեց կանայք, ի տարբերություն տղամարդկանց, կրթված են եւ գիտակ»:

 

 

Մեր այն դիտարկամանը, որ դեռեւս բազմաթիվ գյուղերում առկա է այն մենթալիտետը, որ կինը պետք է խոնրահ լինի եւ տղամարդուն ենթարկվի բոլոր հարցրեում, եւ գուցե  սա է պատճառը, որ տեսուչները ավելի ռիսկով են ապօինի ստուգման գնում կին ձեռներեցի մոտ, պարոն Մակարյանն ասաց, որ նման խնդիր կա, բայց եթե 2009 թվականին կատարած հարցման ընթացքում պարզվել է, որ գյուղերում ստուգող մարմինները  ավելի հարգանքով են եղել կանանց նկատմամբ, այս տարի պատկերն այլ է: Բացի այս, ըստ պարոն Մակարյանի, էլի մտածելակերպից ելնելով, գյուղերում շատ տղամարդիկ չեն հաշտվում, որ կինը բիզնեսով է զբաղվում, հատկապես եթե դա լուրջ գործ է:

 

 

Դրա հետ մեկտեղ,  եթե տղամարդիկ միգրացիայի պատճառով ստիպված են լքել իրենց ընտանիքները եւ ժամանակավոր հեռանալ, ապա կանայք այդ ընտանիքի կեցության, իրենց հասարակական դիրքի ամրապնդման համար կարիք ունեն գործարարությամբ զբաղվելու:

 

 

Պարոն Մակարյանը մի ուշագրավ հանգամանք էլ ներկայացրեց, թե կին ձեռներեցներին ինչն է օգնում իրենց բիզնեսի հաջողության համար. դա կանացի ինտուիցիան է, եւ շատ հաճախ, ըստ հարցված կանանց, իրենք ավելի լավ են զգացել, թե տվյալ օրը ինչպես կազմակարպեն իրենց բիզնեսը, որպեսզի  գործերը լավ գնան. 1-2 լավ արդյունքից հետո, նույնիսկ տան տղամարդիկ են սկսել բիզնեսն ամբողջությամբ վստահել ընտանիքի կնոջը»:

 

Նելլի Բաբայան   

 

 

Կարդացեք  այս  թեմայի շուրջ .

 

Կառավարությունը կին ձեռներեցներին տեղերն է նստեցնում 

 

Երեք  տարում բիզնես լեդիներն ավելացել են 20 անգամ / տեսանյութ

 

Կանանց գործարար ներուժը մեծ է

 

 

Կանանց ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտում են գենդերային կարծրատիպերը 

 

 

Հայաստանում կին սեփականատերերի թիվը չնչին է 

 

 

 

Դիտումների քանակը` 4688

Գլխավոր էջ