Երևանում աղջիկ են փախցրել / տեսանյութ

ՀՀ ոստիկանության հիշեցմամբ « աղջիկ փախցնելը » մեր օրենսդրությամբ արդարացում չունի եւ դիտարկվում է որպես  «անձի արեւանգում»:   

 

 

Վրաստանում բնակվող Դ. Ա-ն Երևանում ուսանող հայրենակցուհուն մի քանի անգամ ամուսնության առաջարկ էր արել ու մերժում ստացել: Հերթական մերժումից հետո որոշել է փախցնել աղջկան, ինչի համար դիմել է ընկերների օգնությանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աղջկան կանչել է շենքի բակ, ուժ գործադրելու միջոցով ընկերների հետ նստեցրել է ավտոմեքենան ու առևանգել:
Ըստ աղբյուրի, աղջկա բարձրացրած աղմուկը հարևաններին դուրս է բերել բնակարաններից, որոնք չեն հասցրել միջամտել, բայց ահազանգել են ոստիկանություն: Ոստիկանության Նոր Նորքի ծառայողները վրացական համարներով կասկածելի մեքենային հետևել են, տեսել, որ մեքենան Նոր Նորքի 7-րդ զանգվածում շենքերից մեկի մոտ է կայանել ու լսել, որ արդեն շքամուտքում օգնության կանչեր են հնչել: Ոստիկանները մոտեցել են և տեսել, որ երկու երիտասարդներ փորձում են առևանգել աղջկան:

 

 

24-ամյա Դ. Ա-ի և նրա ընկերոջ` 22-ամյա Վ. Բ.-ի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածությամբ»: Երիտասարդները կալանավորված են:

 

Աղբյուրը՝ Panorama.am

 

 

Տեսանյութը` Ոստիկանության լրատվական ծառայության

Դիտումների քանակը` 6486

Գլխավոր էջ