«Լուծի´ր կոնֆլիկտը, փրկի´ր ընտանիքդ». Ակցիա Հյուսիսային պողոտայում

 

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին Հյուսիսային պողոտայում «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը «Հայաստանի սեւազգեստ կանայք» շարժման եւ ընդդեմ գենդերային   բռնության պայքարի 16-օրյակի շրջանակներում կազմակերպել էր «Լուծի՛ր կոնֆլիկտը, փրկի՛ր ընտանիքդ խորագրով հանրային միջոցառում: 

 

 

Միջոցառման նպատակն էր կոչ անել ընտանիքներին, որպեսզի իրենց կոնֆլիկտները  լուծեն խաղաղ ճանապարհով, չընտրեն բռնությունը՝ որպես կոնֆլիկտի լուծման մեխանիզմ եւ համերաշխ ու երջանիկ ապրեն:

 

Ակցիայի մասնակիցները տեղեկատվական պաստառների և թեմատիկ կերպարների միջոցով ներակացրել են կոնֆլիկտների առաջացման հնարավոր պատճառները, դրանց բացասական ազդեցությունն ընտանիքի վրա և կոնֆլիկտի հաղթահարման ուղիները:

 

Պաստառների վրա  ներկայացված էին  մի կողմից՝  իրական փաստերի վրա հիմնված ընտանեկան կոնֆլիկտներ, որոնք   ավարտվել էին   կնոջ սպանությամբ, իսկ մյուս կողմից՝  քայլ առ քայլ այն եղանակներն ու ուղիներն, որոնց դեպքում հնարավոր էր  հարթել կոնֆլիկտը եւ գուցե խուսափել ողբերգական ավարտից…

 

Ակցիայի մասնակիցները  փորձում էին դերային խաղի միջոցով   երեք  տիպի զույգ պատկերել.  կոնֆլիկտային զույգ, որը չի կարողանում այդ վիՃակից դուրս գալ,   զույգ, որը փորձում էր հարթել կոնֆլիկտը եւ  երջանիկ ամուսիններ, որոնց հաջովել է  հարթել  կոնֆլիկտը:

Միջոցառման շրջանակներում անցորդներին բաժանվել են տեղեկատվական բուկլետներ  բռնությն դեմ պայքարող «Սևազգեստ Կանայք» միջազգային շարժման և «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտության մասին:

 

 

Դիտումների քանակը` 5063

Գլխավոր էջ