«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու եւ աշխատելու հնարավորություն է / վիդեո
Այսօր երկրագնդի բնակչության մոտ 15 տոկոսը կազմում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Նրանք ապրելով աշխարհի տարբեր երկրներում, սովորում են ,աշխատում և ծավալում որոշակի այլ գործունեություն ՝ չնայած նրանց հանդիպող զանազան խնդիրներին:
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամության միջազգային օրն է:
– Սա տոն չէ, – ասում է Ունիսոն կազմակերպության գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: – Իրականում պարզապես առիթ է, հնարավորություն, ևս մեկ անգամ բարձրաձայնել ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և առկա խնդիրների մասին: Այսօր աշխարհի տարբեր անկյուններում հենց հաշմանդամ մարդիկ դուրս են գալիս իրականացնելու և՛ ոգեւորող , և՛ բողոքի ակցիաներ:
Երկրագնդում ապրող մեկ միլիրադից ավելի հաշմանդամություն ունեցող անձանց 185900-ն ապրում է Հայաստանում: Նրանք կազմում են մեր բնակչության 6 տոկոսը: Եվ թեպետ մեր երկրում կան հաշմանադամ անձանց իրավունքները պաշտպանող օրենքներ, սակայն նրանք շարունակում են բախվել տարբեր կարգի խոչընդոտների՝ սկսած ազատ տեղաշարժման հնարավորությունից վերջացրած աշխատանքային իրավունքների իրացման հետ կապված դժվարություններով:
«Սեյվ դը չիլդրեն» (Save the Children) հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ 2012-ից իրականացվող «LIFE» ծրագիրը կոչված է օգնել հաշմանդամություն ունեցող անձանց իրենց աշխատանքային իրավունքները իրացնելու հարցում: Ծրագիրը նպատակ ունի խթանել հաշմանդամ մարդկանց աշխատանքի հավասար պայմաններն ու աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Խորհրդանշական է նույնիսկ ծրագրի անլերեն հապավումը՝ «LIFE» և ,ինչպես ասում են ծրագրի մասնակիցները, «LIFE» -ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով:
– Կենտրոնանալով հատկապես ՀՈՒԱ զբաղվածության խնդրի վրա՝ երկու տարվա ընթացքում հասանք բավականին լավ արդյունքների,- նշեց «LIFE» ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան: – Շուրջ 200 հաշմադամություն ունեցող անձ աշխատանքի տեղավորվեց, 550 ՀՈՒԱ երիտասարդի հնարավորություն ընձեռվեց ստանալ միջին մասնագիտական կրթություն, 450-ը մասնակցեցին աշխատանքի պատրաստվածության դասընթացներին, 143-ը՝ վերապատրաստվեցին, իսկ 80-ը մասնակցեց առաջին անգամ Հայաստանում էրգոթերապիայի դասընթացին: Երևանի և Արարատի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի 28 զբաղվածության կենտրոններ, ինչպես նաև Երևանի բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնը հագեցվեց ՀՈՒԱ աշխատանքային կարողությունների գնահատման MAST թեստ սարքավորումներով:
Ի պատասխան մեր այն հարցին, թե որքանո՞վ են տարբեր կին և տղամարդ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները, Ջինա Սարգիզովան ասաց, որ տարբերությունները անշուշտ առկա են, սակայն հանրությունում բացակայում է խնդրի ընկալումը.
– Ցավով պետք է նշեմ, որ հաշմանդամություն ունեցող կանայք կրկնակի խտրականության են ենթարկվում ՝ առաջինը սեռի հատկանիշով, երկրորդն էլ հաշմանդամության: Կին հաշմանդամների ինտեգրումը հասարակության մեջ ավելի դժվար է ընթանում, նրանք բախվում են լրացուցիչ խոչընդոտների և՛ ընտանիքի, և՛ հասարակության վերաբերմունքի առումով : Գործատուները թերահավատորեն են մոտենում նրանց կարողություններին և շա՜տ դժվարությամբ նրանց ընդունում աշխատանքի:
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս հանրությանը ներկայացվել էին «LIFE » ծրագրի շրջանակներում կատարված «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. կարիքներ և խոչընդոտներ» հետազոտության արդյունքները: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հաշմանդամ անձանց զբաղվածությանը խոչընդոտում են նախևառաջ օրենքները, միջավայրը, ինչպես նաև հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքը:
Նշենք նաև, որ «LIFE» ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և իրականացնում «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը՝ «Ակտիվա» միջազգային հիմնադրամի, «Էյջ-Դի-Փի» հիմնադրամի «Ունիսոն» և «Լիարժեք կյանք» հկ-ների հետ համագործակցությամբ:
Պայծառ Հակոբյան
Դիտեք նաեւ սոցիալական տեսահոլովակը՝ նկարահանված Ունիսոն ՀԿ-ի և Սեյվ դը չիլդրեն կազմակերպության համատեղ ջանքերով «LIFE» ծրագրի շրջանակներում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո
Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո
‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››
«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»
Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն
Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում
Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից
«Ես ունեմ մայրանալու իրավունք»
“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…
Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո
«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով
Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում
Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:
Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում՛
Դիտումների քանակը` 3625