Վատիկանում բացվեց գիտաժողով` նվիրված կանանց` Կաթոլիկ եկեղեցում ունեցած դերին
Աստվածաբանները, փիլիսոփաները, բժիշկները և շատ այլ մասնագետներ 25 երկրներից մասնակցում են հոկտեմբերի 10-ին Վատիկանում բացված գիտաժողովին, որը կազմակերպել է Հռոմի Պապի խորհուրդը: Ֆորումի ուշադրության կենտրոնում է կանանց դերը Կաթոլիկ եկեղեցում:
Հռոմի Պապն արդեն մի քանի անգամ բարձրացրել է կանանց ավելի մեծ պատասխանատվության և Կաթոլիկ եկեղեցու ղեկավարության որոշ լիազորություններ նրանց փոխանցելու հարցը: Սակայն նա նշել է նաև, որ “ավելի մեծ պատասխանատվություն ասելով` ի նկատի չունի որպես հոգևորական կարգվելու թույլտվությունը:
1988թ. Օգոստոսի 15ին Յոհան Պավել 2-րդը հրապարակել է “Կանանց արժանապատվություն” «Mulieris Dignitatem» փաստաթուղթը, որը դարձավ կանանց թեմային բացառապես նվիրված առաջին փաստաթուղթը:
Դիտումների քանակը` 3054