ՀԿ-ների հայտարարությունը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ
Մի շարք ՀԿ–ներ միացել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությանը՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ: Ներկայացնում ենք հայտարարաության տեքստը ամբողջությամբ.
Հայտարարություն
Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ
Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները:
Վերջերս «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ բուռն քննարկումների ընթացքում նախագիծ ներկայացնող խմբակցության փոխարեն կրկին թիրախավորվում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները: Մասնավորապես փորձ է արվում արդարացնել օրենքում կատարվող փոփոխությունների նախագիծը, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ գործունեթյունը խեղաթյուրելու և կազմակերպության և նրա ներկայացուցիչների նկատմամբ ագրեսիվ վերաբերմունք խթանելու միջոցով, ընդհուպ մինչև Կազմակերպության գրասենյակը պայթեցնելու սպառնալիքներ հնչեցնելով:
Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն իրականացնում խտրականության բոլոր ձևերի վերացման ու իրավապաշտպանների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունները և միջազգային կառույցների հանձնարարականները:
Խտրականության վերացման ուղղությամբ իշխանության անգործությունը քողարկվում է ապատեղեկատվության միջոցով կեղծ հանրային պահանջ ստեղծելով, որի նպատակն է ձևավորել խտրականության դրսևորման օրենսդրական և պրակտիկ հիմքեր՝ չգիտակցելով նման վարքագծի արդյունքների վտանգավորությունը, թե՛ հանրության և թե՛ պետության համար:
Խստիվ դատապարտելով խտրական և ագրեսիվ վերաբերմունքը խթանող ապատեղեկատվության տարածումը և հնչեցվող սպառնալիքները.
- Հայտարարում ենք, որ Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ ցանկացած ոտնձգության անմիջական պատասխանատուն հանդիսանում է ՀՀ ոստիկանությունը,
- Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը, կատարելով իր պարտականությունները, ապահովի Կանանց ռեսուրսային կենտրոնի, նրա անձնակազմի անվտանգությունը և բացահայտի Կազմակերպության և առանձին աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնողների ինքնությունը
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
- «Ունիսոն» ՀԿ
- Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ
- Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
- Սոցիոսկոպ ՀԿ
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
- «Կրթության ասպարեզ» ՀԿ
- Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
- Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ
- «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
- Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ
- Երևանի Մամուլի ակումբ
- Շահխաթուն ՀԿ
- Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- Կանանց ռեսուրսային կենտրոն Հայաստան ՀԿ
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
- Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
- Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
- «Շիրակ կենտրոն» ՀԿ
- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
- Կոալիցիա ընդդեմ կանանց բռնության
- Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
- «Պետական կարիքների զոհեր» ՀԿ
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
- Գորիսի մամուլի ակումբ
- Արևամանուկ ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ
- Ագաթ հատուկ կարիքներով կենտրոն ՀԿ
- Պրոմեդիա-Գենդեր ՀԿ
- Հասարակություն առանց բռնության ՀԿ
Դիտումների քանակը` 6191