Երբ տղամարդիկ ստորագրում են, որ կանայք հզորանան / վիդեո

 

 Հուշագրի տակ, որը պիտի նպաստի Լոռու մարզում  կանանց սոցիալ-տնտեսական հզորացմանը, դրվեց 13 տղամարդու եւ ընդամենը մեկ կնոջ ստորագրություն: Այդ կինն էլ «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահն է  , –  հաղորդում է Ա1 պլյուս  կայքի թղթակիցը, ով ներկա է գտնվել Եվրամիության կողմից ֆինանսավորվող     «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի սկիզբը ազդարարող հուշագրի  ստորագրմանը:  Հուշագիրը ստորագրեցին  օգոստոսի 2-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզի ութ քաղաքապետերը եւ չորս ամենամեծ գյուղերի ղեկավարները: 

 

 

Ծրագիրը իրականացվելու  է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»  ՀԿ-ի  կողմից՝  CISP կազմակերպության ,  Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի հետ գործընկերությամբ:

 

Լոռու մարզի 113 համայնքներից վեցի ղեկավարը կին է: Նրանց ղեկավարած գյուղերը համեմատաբար փոքր են: Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյանը ուրախ կլինի, որ իր ղեկավարած համայնքում կանայք հասարակական ակտիվություն ցուցաբերեն: Մանավանդ որ արտագաղթի հետեւանքով գյուղում մնացել են հիմնականում կանայք: Այս գյուղի դպրոցում ուսուցչական մեծամասնությունը կին է, սակայն տնօրենը տղամարդ է: Պարոն Սահակյանի կարծիքով՝ գյուղական համայնքներում կանանց հասարակական -քաղաքական պասիվությունը մեր ազգային մենթալիտետից է գալիս, երբ կանայք ավելի ընտանեկան հոգսերով են զբաղված:

 

 

«Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանն այլ տեսակետ ունի. կանայք ՀՀ-ում ավելի քիչ են պաշտոններ զբաղեցնում, քանի որ տնտեսապես անկախ չեն:

 

 

Այս ծրագրով լոռեցի կանանց համար կազմակերպվելու են տարբեր դասընթացներ, ինչպես նաեւ տրամադրվելու  է ֆինանսական աջակցություն ձեռնարկատիրական ծրագրերի իրականացման համար:

 

 

Լիլիթ Ասատրյանն ասում է, որ ծրագրեր կարող են ներկայացնել ոչ միայն հուշագիրը ստորագրած համայնքների կանայք:  Հավանության կարժանան հատկապես արդյունաբերական ծրագրերը:

 

ԵՄ այս եռամյա ծրագրի ընդհանուր  բյուջեն 768.357,95 եվրո է: Ծրագրի տևողությունն է 3 տարի` 2013թ. մայիսից մինչև 2016թ. մայիսը:

 

Աղբյուրը՝  A1Plus.am

 

Դիտումների քանակը` 5137

Գլխավոր էջ