Իսկ ձեզ հայտնի՞ է երջանիկ ընտանեկան կյանքի ամենակարևոր գործոնը

 

Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնությունն ավելի երկար է տևում, և զույգերն ավելի երջանիկ են լինում,  եթե հավասարաչափ են բաշխում տնային գործերը և երեխաների խնամքը: ԱՄՆ Միսսուրիի համալսարանում  անցկացված  հետազոտությանը մասնակցել են 25-30 տարեկան 160 ընտանեկան  զույգ:

 

Հարցման ընթացքում հաջողվեց պարզել, որ ինչքան տղամարդիկ շատ են ներգրավված կենցաղի մեջ, այնքան ավելի լավ հարաբերություներ են լինում զույգերի միջև: Բոլոր հարցվող զույգերը ունեին միջինը 5 տարվա ամուսնական կյանք և երեխա 5 տարեկան կամ ավելի փոքր: Կանանց 40 % աշխատում էին լրիվ կամ կես աշխատանքային օր:

 

Հետազոտության նպատակն էր` պարզել, թե ինչպես են ծնողները բաշխում տնային պարտականությունները, և ինչպես է այդ բաշխումն անդրադառնում նրանց հարաբերությունների վրա:  Միսսուրիի համալսարանի փորձագետները, ովքեր անց էին կացնում այդ հետազոտությունը, պարզել են, որ զույգի համար երջանկությունը բնավ այդ պարտականությունները հավասար կիսելու մեջ չէ:

 

Այդ բաշխումը կարող է, օրինակ, լինել ընդամենը տակդիրները  հերթով փոխելը , կամ երեխային հետևելը, երբ մյուսը ճաշ է պատրաստում:

 

Հարաբերությունների համար կարևոր է ընդհանրապես ինչ-որ բան միասին անել և ունենալ աշխատանքի համաձայնենցվաց բաժանում: Կանայք ինչքան շատ օգնություն են ստանում ամուսիններից, այդքան ավելի լավ են կառուցվում նրանց հարաբերությունները: Տնային գործերով և երեխաներով զբաղվելը լավագույն տարբերակն է այն տղամարդկանց համար, ովքեր ցանկանում են տան մթնոլորտը ջերմացնել:

 

Նշվում է նաև, որ ընտանեկան բավարարվածությանը նպաստել է նաև հայրերի երեխաների հետ կապի ամրացմանը: Երբ կանայք զգում են, որ տղամարդիկ մտերիմ են երեխաների հետ, այդ պարագայում երկուսն էլ հայտնում են իրենց երջանիկ կյանքի մասին: Իսկ ամուսնությունն էլ ավելի ամրացնելու համար հոգեբանները զույգերին խորհուրդ են տալիս պարբերաբար երեկոներ  անցկացնել նաև առանց երեխաների:

Դիտումների քանակը` 4559

Գլխավոր էջ