«Գյուղի կինը գիշեր-ցերեկ աշխատում ա, իսկ քաղաքինը…»

 

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում արտագնա աշխատանքի շատ քչերն են գնում,ինչպես գյուղացիներն են  ասում. ,վտանգը գյուղում շատ է,անընդհատ կրակոցներ են հնչում,իսկ  տղամարդիկ չեն կարող ընտանիքը թողնել բախտի քմահաճույքին:

 

Այստեղ կինը ամուսնու հետ հավասար զինվոր է: Տղամարդկանց մեծ մասը սահմանպահ են, իսկ կանայք  էլ տան հոգսերն են հոգում: Ու ամեն ինչ անում են ,որ տղամարդիկ հանգիստ խղճով գնան սահման:  Շրջելով գյուղամիջում որոշեցիքն տղամարդկանցից հետաքրքրվել ՝  թե շատ է տարբերությունը գյուղի և քաղաքի կնոջ միջև :

 

«Դժվար հարց եք տալիս ,չեմ կարող ասել ով ա  լավ, ով ա վատ, բայց կարող եմ ասել, որ գյուղի կինը գիշեր- ցերեկ աշխատում ա: Առավոտվա  ժամը հինգին -վեցին վերա կենում, կովը կթում, հողա բան մշակում ու մինչև իրիկուն…  հանգստություն չկա:

 

 

Իսկ քաղաքի կանայք առավոտը վեր են կենում կոֆե են խմում,

մի քիչ հարևաններից բամբասում, գնում գործի գալիս,

հետո  դուրս  գալի խանութներով  ֆռում ու կյամ տուն»,

– մեզ հետ զրույցում նշեց կարմիրաղբյուրիցի 60- ամյա մի տղամարդ:

 

 

30- ամյա Կարենն էլ վերջերս է  ամուսնացել:Ասում է, ուր գնում էր աղջիկ ուզելու չէին տալիս՝ ասելով, որ «մենք երեխա չունենք կրակի բերան տալու»:

 

 

« Անգամ Բերդից եմ գնացել աղջիկ ուզելու էլի չեն տվել, նույն պատճառաբանությամբ «համ էլ ասում են՝  թե մեր աղջիկը գյուղ գա ինչ անի», պատմում է Կարենն  ու նույն պահին քմծիծաղով ավելացնում է. «Իբր թե Բերդը քաղաք ա մեր գյուղն էլ գյուղ ա հա»…

 

 

Կարենի կինը Բյուրեղավանից է, բայց գյուղի թոռ է: Կարենը ասում է «Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց քաղաքի աղջիկը մի ձևի ա  էլի…Թեկուզ աշխատանքի պահով քաղաքի աղջիկը չի գա էստի  տանջվի: Կինս արդեն  հարմարվել ա   էս պայմաններին. ասում ա  եթե այստեղ կրակոց չի լինի ստեղաց լավ տեղ չկա ,բայց ամեն մարդ չի գա էստեղ ապրի ու մեղադրելու էլ չի»:

 

 

60 –ամյա Սահակը զարմանում է թե ի՞նչու ենք նման հարց տալիս իրեն: «Գյուղում՝ հատկապես այս գյուղում,  կինը բացի արտ ու այգի մշակելուց զատ,  իր ամուսնա հետ հավասար զինվոր է:Մենք ապրում ենք մի  վայրում որտեղ 5 տարեկան երեխայից սկսած զինվոր ա մեծանում,ուր մնաց կինը… պարզ չի՞, որ գովելու եմ  իր գյուղի տանջված կանանց», – ծիծաղելով ասում է Սահակը :

 

 

Մեր այս զրույցին խառնվում է մեկ այլ տղամարդ ու շատ կտրուկ ասում. «Տո քաղաքի կնկան հիմա կարաս ասես աչքիդ վերևը ունք կա….,ասում ա իմ իրավունքն ա, իմ չգիտեմ ինչը….. Իսկ մեր կանայք գլուխները կախ ամբողջ օրը աշխատում են ու իրենց մարդուն թև ու թիկունք են , բա աղջիկ ջան…. »:

 

 

Արմինե Գևորգյան

Տավուշ- գ. Ն.Կարմիրաղբյուր

Դիտումների քանակը` 4262

Գլխավոր էջ