Հերմինե Նաղդալյան.«Մենք գործ ունենք գործընթացի, այլ ոչ թե մեկ քայլով կատարվող փոփոխության հետ»:
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության՝ աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2012 թ-ի զեկույցում Հայաստանին առնչվող մի շարք խնդիրների, ի թիվս դրանց նաև կանանց ներգրավվածության մասին հնչեցված գնահատականներին՝ որոշակի պարզաբանումներ ներկայացնելով այս հարցի առնչությամբ:
,Նախ ` հայտնի է, որ ընտրությունների հետ կապված խնդիրներում փոքր-ինչ դժվար է իմպերատիվներով ղեկավարվելը, որովհետև վերջին հաշվով այստեղ ընտրողն է որոշում: Եվ երբ ասում ենք, որ 41 մեծամասնական ընտրատարածքներից միայն երկուսում են հաղթել կանայք, այստեղ իսկապես դժվար է , որ իշխող ուժը կամ Կառավարությունը պարտավորություններ ստանձնեն, որովհետև սա ժողովրդավարական գործընթաց է , այստեղ ընտրողն ինքն է որոշում կայացնողը: Բայց, այնուամենյանիվ, կա մեկ կարևոր հանգամանք, այն է, որ սկսած 1995 թ-ից ` բոլոր ընտրություններում ընդամենը մեկ կամ երկու դեպք է գրանցվել, որ կանայք կարողանան հաջողության հասնել և ընտրվել մեծամասնական ընտրակարգով: Իսկ այս վերջին` 2012-ի խորհրդարանական ընտրություններում, մենք ունենք երկու կին, ովքեր հաղթել են մեծամասնական ընտրակարգով, այսինքն` գրանցել ենք առաջադիմություն:
Երկրորդ առաջխաղացումն, ըստ իս այն է, որ ներկայիս գումարման խորհրդարանում ընդգրկված է 14 կին, որոնցից 9-ը Հանրապետական կուսակցության ցուցակով են առաջադրվել, այն դեպքում, երբ նախորդում` ԱԺ-ում Հանրապետական կուսակցությունը ունեցել է գումարման սկզբում մեկ, վերջում` երկու կին ներկայացուցիչ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ միայն Հանրապետական կուսակցությունը այս գումարման խորհրդարանում կանանց ներգրավվածության առումով աճ է գրանցել 450 տոկոսով ` երկու կին ներկայացուցչի փոխարեն` ինը կին: Ցուցանիշն այսօր, սակայն, նվազել է ի հաշիվ նրա, որ այլ կուսակցություններ իջեցրել են կանանց ներկայացվածությունը, ասենք ,Ժառանգությունըե նախորդ խորհրդարանում 3 կին ներկայացուցիչ է ունեցել, այժմ մեկն է, Դաշնակցությունը նույնպես ունեցել է 3 կին, այժմ նրանցից ոչ ոք ներկայացված չէ, մինչդեռ, իշխող կուսակցությունը էականորեն փոփոխել է իրավիճակը եւ միայն դրա շնորհիվ է, որ ընդհանուր ցուցանիշի աճ է ապահովված: Թվային փոփոխությունից բացի, դիտվում են նաև որակական փոփոխություններ: Այդպես, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ընդամենը երկրորդ անգամն է, որ խորհրդարանը կին-փոխխոսնակ ունի, ինչպես նաև 2 կին մշտական հանձնաժողովների նախագահներ, 2 կին մշտական և 1 ժամանակավոր հանձնաժողովների նախագահների տեղակալներ, ինչը նույնպես նախկինում չկար :
Ինչ վերաբերում է Կառավարությունում կանանց ներգրավվածության սահմանափակ թվին, ապա թեև Կառավարությունում ընդամենը երկու կին ղեկավար կա, բայց արդար լինելու համար պետք է նշենք, որ երկար տարիներ այնպես է եղել, որ կանայք ընդհանրապես ներկայացված չեն եղել, կամ եղել է ընդամենը մեկ կին: Բացի դրանից աճել է նաև կին փոխնախարարների թիվը, այսինքն` այստեղ ևս այսօր կա գուցե փոքր, բայց դրական փոփոխություն:
Այս առումով կուզեի նշել, որ ԱՄՆ Պետդեպի կողմից հրապարակված զեկույցում թեև կան անժխտելի փաստեր, բայց արդարացի կլիներ, որ շեշտվեին նաև այն փոփոխություններն ու բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել, որովհետև բոլոր դեպքերում գործ ունենք գործընթացի հետ, այլ ոչ թե մեկ օրում կամ մեկ քայլով կատարվող փոփոխության հետե:
Հերմինե Նաղդալյանը նաև անդրադարձել է նրան, որ Երևանի ավագանու 52 անդամներից ընդամենը 5-ն են կանայք` ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա , որ ներկայացված 5 կանանցից 4-ը ՀՀԿ ցուցակով են առաջադրված.
,Սրանք այնպիսի փոփոխություններ են, որոնք ժամանակ են պահանջում և դեռևս ընթացող գործընթացներ են, բայց նաև պետք է ասեմ, որ վերջին շրջանում ՀՀԿ-ի կողմից բավական լուրջ աշխատանք է կատարվել տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներկայացվածությունն ընդլայնելու ուղղությամբ:
Այստեղ ևս կուզեի ընդգծել, որ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցությունը առաջինը և միակն էր քաղաքական կուսակցություններից, որ հանդես եկավ այն պլատֆորմով, որի հիմքում ընկած է մեկ հիմնական գաղափար` մեր շարքերում փնտրենք և գտնենք այն կանանց, ովքեր ունեն ընդգծված լիդերային հատկանիշներ, կայուն գիտելիքներ, կարող են աշխատել տեղական ինքնակառավարման մարմիններում: Պլատֆորմը նախատեսում է նաեւ աջակցել նրանց ` անհրաժեշտ ուսուցում կազմակերպելով , քաղաքական փորձառության պակասը լրացնելով, որպեսզի այնուհետև նրանք կարողանան առաջադվել որպես ավագանու կամ համայնքի ղեկավարների թեկնածուներ: Համապատասխանաբար ընտրությունների ժամանակ էլ կուսակցությունը պատրաստ էր ցուցաբերել այդ կանանց քաղաքական աջակցություն:
Ավելացնեմ նաև , որ այս մոտեցման շնորհիվ ՏԻՄ ընտրությունների ժամանակ մենք ունեցանք նաև գյուղական և քաղաքային համայնքների կին- ավագանիների թվի որոշակի աճ, որը, վստահ եմ, շարունակական է լինելու և ռեզերվ է հանդիսանալու հետագայում կին համայնքապետերի թվի ավելացման: Կարևոր է այս իմաստով նաև այն հանգամանքը, որ երկար և բազմակողմանի քննարկումների արդյունքում ընդունվեց կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքը, մնացել է միայն երրորդ ընթերցումը:
Այսպիսով, կուզենայի ամփոփել հետևյալ 2 եզրահանգումներով`
1. Թեև փաստացի ցուցանիշները այս պահին բարձր չեն, սակայն տեղի ունեցող գործընթացները և նրանց ուղղվածությունը ակնհայտ են և հուսադրող.
2. Իշխող կուսակցությունը ստանձնել է պարտավուրություններ կանանց ներգրավվածությունը բարձրացնելու ուղղությամբ և աշխատում է դրանք իրագործել ինչպես համապատասխան օրենսդրական ակտերի ընդունման ճանապարհով, այնպես էլ իր օրինակով, որը, հուսով ենք, վարակիչ կլինի»:
Դիտումների քանակը` 7203