Սոֆյա Արթենյան. «Ես այնտեղ եմ, որտեղ կխարանեմ անարդարության դիմակը»…
Գրական շրջանակներում նրան ճանաչում են որպես Սոֆի Արթին: Նա երկու ժողովածուի հեղինակ է և ունի մանկավարժական երկարամյա փորձ: Այսօր նա «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին եռյակում է : Ներկայանալով հանրությանը ասում է . «Ես այնտեղ եմ, որտեղ կխարանեմ անարդարության դիմակը»…
Սոֆյա Արթենյանի հասարակական ակտիվությունը սկսվել է 1988-ին` շարժման տարիներին: Նա ակտիվ էր ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ դպրոցում: Շարժման տարիներին նա ստեղծեց «Ծովասար» մանկական ազգագրական երգչախումբը, որը կատարեց շուրջ հիսուն երգ, մեկնեց շրջագայության Հայաստանի մարզերով:
Հասարակական ակտիվությանը զուգահեռ նա տասնյակ տարիների մանկավարժական փորձ ունի. նախ աշխատել է Էջմիածնի թիվ տասնմեկ և յորթերրորդ դպրոցներում, իսկ հետո արդեն Երևանում՝ Աջափնյակի թիվ 185 միջնակարգ դպրոցում, որտեղ մինչ օրս հայոց լեզու և գրականություն է դասավանդում:
Այնպես որ պատահական չէ, որ օրերս Աջափնյակ համայնքում կայացած հանդիպման ժամանակ նա իր ու իրենց թիմի քաղաքական դիրքորոշումը բնորոշեց մեծն Պարույր Սևակի խոսքերով. «Մի վախեցիր ժանգոտ թասից ժանգ քերելուց, նա դրանից չի փչանա: Մի վախեցիր վատի մասին շատ խոսելուց, նա դրանից կքչանա: Մենք պետք է վատի մասին խոսենք ու շարունակ խոսենք»…
Դրա հետ մեկտեղ, խոստովանում է, որ ՝ակտիվ անձնավորություն լինելով հանդերձ, միշտ խուսափել է որևէ կուսակցության շարքերում ընդգրկվելուց: «Ինձ տարբեր կուսակցություններից են առաջարկել լինել իրենց անդամ, սակայն հրաժարվել եմ: Ազատությունս չէի ուզում կորցնել», – ասում էր նա:
Իսկ «Օրինաց երկիր» կուսակցության անդամ դարձել է պատահական: Այսօր, տարիներ անց, նա այդ հանդիպումը անվանում է երջանիկ պատահականություն: «Հարևանուհիս ՕԵԿ-ի անդամ էր և խնդրեց, որ իր հետ գնամ կուսակցության գրասենյակ: Գրասենյակի միջանցքում, բնավորությանս համաձայն, ակտիվ զրուցում էի՝ բողոք հայտնելով ինձ համար անընդունելի երևույթների դեմ: Ինչ-որ մեկը մոտեցավ, թե Հեղինե Բիշարյանը քեզ կանչում է: Պարզվեց իրեն հետաքրքրել էր, թե միջանցքի զայրացած կինն ի՞նչ էր ուզում», – պատմում է Արթենյանը, նշելով, որ այդ օրը տեղի ունեցած երկար զրույցից հետո է հասկացել, որ գտել է այն կուսակցությունը, որը համապատասխանում է իր գաղափարներին: Հետագա հանդիպումների ժամանակ նա արդեն անդամագրվեց կուսակցության շարքերը:
Լինելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի` տիկին Արթենյանը խոստովանում է, որ միշտ կարևորել է, երբ քաղաքական գործիչը գրագետ է խոսում: Այստեղից էլ համակրանքը Արթուր Բաղդասարյանի նկատմամբ, ում քաղաքական ելույթները , իր կարծիքով, միշտ աչքի են ընկել իրենց գրագիտությամբ:
Հատկապես կարևորում է այն փաստը, որ այս տարվա փետրվար ամսին հենց Արթուր Բաղդասարյանն է իրեն առաջարկել ընդգրկվել Երևանի ավագանու ընտրություններին ՕԵԿ-ի ցուցակում, թեև դա շատ անսպասելի էր իր համար:
«Աջափնյակ համայնքի տեղական կառույցի անդամների հետ հանդիպմանը Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ցանկանում է ինձ տեսնել ավագանու ցուցակում: Նման առաջադրումն անակնկալ էր ինձ համար և ես ասացի` թող կուսակցությունը որոշի, եթե, իրոք, գտնում են, որ ես արժանի եմ, ապա` համաձայն եմ: Մի քանի օր անց ինձ զանգ տվեցին և ասացին, որ ես ընդգրկված եմ Երևանի ավագանու ընտրական ցուցակի կազմում»,- ասում է նա:
Մեր հարցին՝ քաղաքականության մեջ կանանց մասնակցության վերաբերյալ, արձագանքում է, որ դա ուղղակի անհրաժեշտություն է . «Կանայք կարող են շատ բան փոխել քաղաքականության մեջ: Եթե նրանք նպատակ դրեցին, հաստատ իմացեք, որ կհասնեն դրան»,- ասում է նա` հավելելով, որ կին քաղաքական գործչի մեջ կարևորում է սկզբունքայնությունն ու կամքի ուժը: Արթենյանը շեշտում է, որ կնոջ կարիերայի հարցում շատ մեծ նշանակություն ունի նաև ընտանիքի ու հատկապես ամուսնու աջակցությունը: «Ամուսինս ինձանից շատ է ոգևորված: Նա իմ բանաստեղծություններ է պատճենել և բաժանում է մարդկանց, ինձ աջակցում է ցանկացած հարցում, խորհուրդներ տալիս ու ամուր կանգնած է թիկունքիս»:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 3517