«Կին, թե տղամարդ, մեծ տարբերություն չկա, բիզնեսում պետք է գործ անես». Արեւիկ Սարգսյան
Արեւիկ Սարգսյանը ղեկավարում է «Արլիան» խորհրդատվական ընկերությունը, որը գործում է արդեն քսան տարի եւ զբաղվում է բիզնես խորհրդատվությամբ եւ թրենինգների կազմակերպմամաբ: ՀՀ վարչապետի «Լավագույն կին գործարար» 2013 մրցանակաբաշխությանը Արեւիկ Սարգսյանը «Լավագույն կին նորարար նախաձեռնող» անվանակարգում ստացավ հաղթողի պատվոգիր:
Կին գործարարը ոգեւորված է այս մրցանակից, ասում է, որ գործունեության երկու տասնամյակների ընթացքում շատ մրցանակներ է ստացել, վարչaպետի մրցանակին առաջին անգամ է արժանանում: Հե՞շտ է արդյոք կնոջը Հայաստանում զբաղվել գործարարությամբ:
Արեւիկ Սարգսյանը համոզված է՝ գործարարությունը Հայաստանում անշուշտ պետք է զարգանա: «Դա մեր արյան մեջ է, մենք աշխատող, նորարար ազգ ենք, իսկ ազգի մի մասնիկն էլ կանայք են: Գործարարությունը կանանց շրջանում Հայաստանում բավական ծավալված է եւ կան շատ հաջողված կին գործարարներ: Հեշտ չի, ինչպես եւ տղամարդկանց», – WomenNet.am-ին ասում է Արեւիկ Սարգսյանը:
Տարվա «Լավագույն կին նորարար նախաձեռնող»-ն ասում է, որ բիզնեսը հմտություններ ու գիտելիք: «Բիզնեսմենը մյուս մարդկանցից տարբերվում է ներքին ժպիտով, պետք է չվախենալ եւ գնալ առաջ»,-կարծում է նա: Արեւիկ Սարգսյանի խոսքով,երբեք որեւէ երկրում այնպես չի լինում, որ գործարարության զարգացման համար բոլոր անհրաժեշտ պայմաններն առկա են, պարզպես պետք է չվախենալ եւ սկսել:
«Պետք է իմանալ՝ ուր ես գնում, ինչպես եւ ում հետ: Դեռ շատ խնդիրներ կան, կառավարությունը կին ձեռներեցներին աջակցելու խնդիր ունի, բայց կին, թե տղամարդ, մեծ տարբերություն չկա, բիզնեսը մնում է բիզնես՝ գործ պիտի անես եւ ծառայես քո պատվիրատուին: Եթե դա հաջողվի, ուրեմն ամեն ինչ լավ է, իսկ թե ինչքանով կառավարությունը կօգնի այդ հարցում, դա արդեն նրա շնորհքն Արեւիկ Սարգսյանը:
Մրցանակաբաշխության «Լավագույն կին բարեգործ»` անվանակարգում հաղթած Զարուհի Անդրիասյանը Լոռու մարզում զբաղվում է բուժիչ եւ կանխարգելիչ միջոցների արտադրությամբ: «ԻՆՍԻ ՆՏԿ» ՓԲԸ-ի տնօրենը մրցանակաբաշխությանն արդեն երկրորդ անգամ է հաղթողի պատվոգրի արժանանում: Նախորդ տարի Զարուհի Անդրիասյանը ճանաչվել է «Լավագույն կին գործարար»:
«Ես այսօր ինձ գնահատված եմ զգում եւ զգում եմ,որ իզուր չէր այն ողջ ջանքն ու աշխատանքը, որ անշահախնդիր դրեցինք այս գործում»,-նշում է Զարուհի Անդրիասյանը եւ հավելում, որ նման խրախուսական մրցանակները նոր լիցք են հաղորդում կին գործարարներին:
Պատրաստեց՝
Մարիաննա Ղահրամանյանը
Դիտումների քանակը` 6689