Ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք
Առաջադրված քաղաքական ուժերից մեկը լքեց մրցավազքը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն հունիսի 10-ին կայացած նիստում ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը:
ԿԸՀ որոշմամբ՝ անվավեր է ճանաչվել Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմումը։
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամի Դավուդյանի գրանցումը:
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Միքայելյանի և Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Հովհաննիսյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները:
Առաջադրված քաղաքական ուժերի կազմում վերը նշված փոփոխություններից հետո կին թեկնածուների ներկայացվածությունը 36.4 % է կազմում:
Ընդհանուր առմամբ, փոփոխություններից հետո ԿԸՀ-ի կողմից տրամադրված տվյալներով, ընտրություններին մասնակցող 25 քաղաքական ուժերի ցուցակներում ընդգրկված են 2511 թեկնածու, որոնցից 1597-ը՝ տղամարդ են, 914-ը՝ կին ։
Նշենք, որ հունիսի 10-ին կայացած նիստում ԿԸՀ որոշմամբ սահմանվել են նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 21 կուսակցությունների և 4 դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերը հանդես են գալու հետևյալ համարների ներքո.
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- ՀԱԿ
- «Քաղաքացիական պայմանագիր»
- «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցություն
- «Ազատություն» կուսակցություն
- «Պատիվ ունեմ» դաշինք
- «Միասնական հայրենիք» կուսակցություն
- «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Հայոց հայրենիք» կուսակցություն
- «Ազատ հայրենիք» դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություն
- «5165» շարժում-կուսակցություն
- «Քաղաքացու որոշում» կուսակցություն
- «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինք
- «Ազգային օրակարգ» կուսակցություն
- «Վերելք» կուսակցություն
- «Ազատական» կուսակցություն
- «Հայաստանի եվրոպական» կուսակցություն
- «Հայաստան» դաշինք
- «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
Դիտումների քանակը` 1144