Եվրախորհրդարանի հույն պատգամավորը կոչ է արել սահմանափակումներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Եվա Կաիլին առաջարկել է Եվրամիությանը չեղարկել դիվանագիտական անձնագրեր ունեցող ադրբեջանցիների համար շենգեն վիզաները, ինչպես նաև մուտքի վիզաների նոր սահմանափակումներ սահմանել ադրբեջանցիների նկատմամբ։ Իր առաջարկը Եվրախորհրդարանի պատգամավորը որհիմնավորել է Ադրբեջանի կողմից Արցախում բնակվող հայերի իրավունքների բացահայտ ոտնահարման փաստեևով,  գրում է Greek City Times-ը։

 

 

Միևնույն ժամանակ, նա կոչ է արել գնահատել Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժելու փորձը ԵՄ անվտանգության տեսակետից՝ հաշվի առնելով հակամարտության գոտուց դեպի ԵՄ անօրինական միգրացիոն հոսքերի ավելացման տեսանելի հնարավորությունը: Պատգամավորը պահանջել է  հանձնաժողովից պահանջեց ամբողջական զեկույց և տեղեկատվություն ներկայացնել Եվրոպական խորհրդարանին:

 

 

Նա նաև կոչ է արել գործնական աջակցություն ցուցաբերել Հայաստանին ՝ քննարկումներ սկսելով ՀՀ քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հարցի շուրջ երկխոսություն՝ հաշվի առնելով, որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմի վտանգի շեմին։

 

 

«Պարոն Ալիևը անարդար պատերազմ է վարում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ՝ խախտելով 1994 թվականին կնքած զինադադարի մասին համաձայնագիրն ու արհամարհելով միջազգային հանրության բանակցությունները երսկսելու կոչերը։ ԵՄ-ն պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ցույց տալով, որ մեր հարևանությամբ նման բացահայտ ռազմական հարձակումները չեն կարող հանդուրժվել՝ առանց գործնական հետևանքների»,- ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

 

 

Դիտումների քանակը` 1143

Գլխավոր էջ