Երևան-2017. կանանց ներկայացվածությունը ընտրական ցուցակներում/ ինֆոգրաֆիկա
Ապրիլի 21-ին մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը: Հիշեցնենք, որ մրցավազքին մասնակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «ԵԼՔ» դաշինքը և «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Ընտրական ցուցակները գլխավորում են համապատասխանաբար ՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: WomenNet.am-ը ներկայացնում է ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության ինֆոգրաֆիկան:
ՀՀԿ ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու, որից 48-ը կամ 25%-ը կանայք են: Ցուցակի առաջին տասնյակում երկու կին կա՝ 4-րդ և 8-րդ հորիզոնականներում՝ Ժուռնալիւստների միության նախագահ, անկուսակցական Աստղիկ Գևորգյանը եւ «ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, ՀՀԿ-ական Աննա Ասատրյանը: Երկուսն էլ գործող ավագանու անդամ են: Ցուցակի հաջորդ կինը ներկայացվածէ 12-րդ հորիզոնականում՝ Նաիրա Նահապետյանն է: Նա նույնպես գործող ավագանու անդամ է, փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ է: Ցուցակում ընդգրկված կանանցից շատերը՝ 21-ն աշխատում են Երևանում գտնվող ուսումնական հաստատություններում՝ դպրոցներում, մանակապարտեզներում, քոլեջներում: Նրանց թվում են Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջայանը, թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի տնօրեն Նաիրիա Մարտիրոսյանը, Երևանի Ա.Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի տնօրեն Անուշ Նավասարդյանը, թիվ 170 ավագ դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի տնօրեն, ՀՀԿ խորհրդի անդամ Ալինա Քուշկյանը և այլք:
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հիմնադրած ու գլխավորած «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրական ցուցակում 51 թեկնածու է ընդգրկված: Նրանցից 29-ը կամ 57%-ը կանայք են: Ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը: Առաջին տասնյակում փեկնածուննե?ն ընդգրկվել են 50/50 համամասնությամբ: Ցուցակում ընդգրկված կանանցից 9-ը մանակավարժներ են ու դասախոսներ: Թեկնածուների թվում կան հաշվապահ, ուսանող, բժիշկներ, ֆիզիկոս ու լրագրող: Ավագանու անդամի թեկնածու բոլոր կանայք, ըստ ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության, աշխատում են: Ցուցակում Փոստանջյանին հաջորդում է մանկավարժ Սոննա Աղեկյանը (3-րդ հորիզոնական), ապա՝ բժիշկ Մարինա Խաչատրյանը (5-րդ հորիզոնական), դասախոս Լիլիա Դիլանյանը (8-րդ հորիզոնական), դասախոս Գայանե Դավթյանը (10-րդ հորիզոնական):
«ԵԼՔ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է 63 թեկնածու, նրանցից 21-ը կամ 33%-ը կանայք են: Կին թեկնածուներից 8-ը չեն աշխատում, կրթության ոլորտից՝ երեքն են: Առաջին տասնյակում երեք կին կա: Երևանի գործող ավագանու անդամ Անահիտ Բախշյանը ցուցակի առաջին կինն է, նա ցուցակի չորրոդ հորիզոնականում է: Ցուցակի հաջորդ կինը 7-րդ հորիզոնականում է, նա դաշինքի մասին կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանն է, չի աշխատում: 8-րդ հորիզոնականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանն է: Նա կուսակցության մամուլի քարտուղարն է:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 2650